7 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116768 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Հայերը նոր արշավով SpaceX-ին կոչ են անում չեղարկել Թուրքիայի հետ գործարքը. TechCrunch
Այլ Լուրեր

Հայերը նոր արշավով SpaceX-ին կոչ են անում չեղարկել Թուրքիայի հետ գործարքը. TechCrunch

Տեխնոաշխարհում հայտնի TechCrunch պարբերականն անդրադարձել է աշխարհի տարբեր ծայրերից հայերի՝ SpaceX- ին ուղղված էլեկտրոնային նամակների արշավին.  SpaceX-ի աշխատակիցների էլեկտրոնային փոստերը հեղեղվել են նամակներով`  կոչ անելով ընկերությանը չեղյալ հայտարարել Թուրքիայի կառավարության հետ կնքած գործարքը՝ դրանով իսկ չօգտնելով Էրդողանի ռեժիմին:  

TechCrunch-ի հոդվածում նշվում է, որ մտահոգությունները հիմնավորված են, և  էլփոստով զանգվածային հաղորդագրությունների մեթոդը զարմանալիորեն արդյունավետ է:

Նամակներ ուղարկողները նշել են, որ իրենք աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչ են կամ կանգնած են հայերի կողքին, որոնք տուժել են Թուրքիայի նախագահ Էրդողանի ավտորիտար կառավարման և տարածաշրջանում ունեցած ազդեցության պատճառով: 

SpaceX- ը նախատեսում է առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում գործարկել թուրքական Turksat-5A արբանյակը, որն աշխատելու է Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի համար։ 

Նշվել է, որ շատ երկրներ և կառավարություններ դատապարտել են Թուրքիայի պահվածքը, և որոշ ընկերություններ դադարեցրել են գործարքները կառավարության հետ: TechCrunch-ը  հարց է առաջ քաշել՝ SpaceX- ը կմիանա՞ նրանց:

Հայերի ակցիային անդրադարձել են հեղինակավոր ԶԼՄ-ներ և լրատվական ագրեգատորներ։ 

Նմանատիպ Հոդվածներ

Իրազեկման արշավ՝ «Պահպանենք մեր արոտը՝ ապահովենք մեր երեխաների ապագան»

Ani Grigoryan

Թիրախավորված արշավ է սկսվել ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու. «Փաստ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին