13 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108092.8 By Google Analytics 22.10.2020
Գլխավոր » Հայերն ու օտարազգիները Չեխիայում բողոքի ակցիայով զորակցություն են հայտնել Արցախին և Հայաստանին
Աշխարհ

Հայերն ու օտարազգիները Չեխիայում բողոքի ակցիայով զորակցություն են հայտնել Արցախին և Հայաստանին

Չեխիայում բնակվող հարյուրավոր հայեր և նրանց սատարող օտարերկրացիներ  դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սկսած ռազմական գործողություններն ու ռազմահայրենասիրական երգերի ներքո բողոքի ակցիա են անցկացրել Պրահայում՝ Կառլովի  կամուրջի վրա: Նրանք տարբեր երկրների իշխանություններից պահանջել են պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի և Թուրքիայի  նկատմամբ, ճանաչել Արցախի անկախությունը:

Բողոքի ակցիայի մասնակիցները կրել են բժշկական դիմակներ, որոնց վրա գրված են եղել տարբեր պետությունների անուններ: Նրանց ձեռքում պաստառներ էին, որոնց վրա գրված էր՝ «Արցախն ուժեղ է», «Չեխիայի Հանրապետություն, խոսի՛ր», «Փոքր երկիրը պայքարում է ապրելու համար», «Կանգնեցրե՛ք Ալիևին», «Խաղաղություն հայերին», «Հայերը կռվում են ահաբեկչության դեմ»:

Ցուցարարներից մեկը նշել է, որ կամուրջի երկարությունը 547 մետր է, և բողոքի ակցիայի մասնակիցները կանգնել են կամուրջի ամբողջ երկայնքով՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը:

Աշխարհասփյուռ հայությունը բողոքի ակցիաներ է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում՝ այդ երկրների իշխանություններից պահանջելով դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային և ճանաչել Արցախի անկախությունը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերին մասնակցում են նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Նմանատիպ Հոդվածներ

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների Պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող բանաձև

Նատա Հարությունյան

Չպետք է տրվել սադրանքների․ Նիկոլ Փաշինյանի կոչը ՌԴ-ում ապրող հայերին

Սերինե

Խորվաթիան Չեխիայից ընդունում է առաջին զբոսաշրջիկներին

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին