15 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
106944 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Հայկական բանակի հաղթարշավը շարունակվում է. «Մեր ժամանակի հերոսը»-ի հատուկ մրցանակը` զինվորներին
Այլ Լուրեր

Հայկական բանակի հաղթարշավը շարունակվում է. «Մեր ժամանակի հերոսը»-ի հատուկ մրցանակը` զինվորներին

Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Զվարթնոց տաճարում մեկնարկած «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության ընթացքում հատուկ մրցանակ հանձնվեց զինվորի հավաքական կերպարին՝ տավուշյան մարտերում ցուցաբերած սխրանքի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակը հանձնեց սահմանամերձ Այգեպար գյուղի բնակիչ Սամվել Ուդումյանը՝ ժամկետային զինծառայող Նարեկ Հակոբյանին:

«Ես իմ բոլոր զինակիցների անունից շնորհակալություն եմ հայտնում գնահատանքի համար, ու վստահեցնում եմ, որ այսօր հայ զինվորականն ունի բարձր մասնագիտական գիտելիքներ ու կարողություններ, մարտունակ  է ու ամուր կանգնած մեր երկրի սահմաններին: Անկոտրում վճռականությամբ, հաղթողի հոգեբանությամբ պատրաստ է կատարել իր առջև դրված յուրաքանչյուր խնդիր»,-ասաց Նարեկ Հակոբյանը:

2020 թվականի հուլիսը պատմության մեջ կմնա որպես հաղթանակի ամիս: Չդադարող հրետակոծության հատուկ ջոկատայինների հարձակումների թիրախում հայտնված տավուշյան դիրքեըն անառիկ մնացին: Հայկական բանակը հաղթարշավը շարունակեց և ապացուցեց, որ տարածաշրջանում վճռորոշ ազդեցություն ունեցող մարտունակ և ինտելեկտուալ ռազմական միավոր է: Նրանք, ովքեր զոհվեցին հանուն Հայրենիքի, և նրանք ովքեր հաղթանակած վերադարձան՝ նրանցն է հատուկ մրցանակը: Հավաքական մրցանակ, որը կշրջի զորմասից զորամաս և դիրքից՝ խրամատ՝ մեր ժամակաների հերոսներից յուրաքանչյուրին հիշեցնելով ՝ «Եվ այդ մեկ մարդը դու ես»:

Ավելի վաղ, վարչապետ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ արդեն երկրորդ տարին Անկախության օրը կնշվի՝ մեծարելով ՀՀ քաղաքացուն: Միջոցառումն ուղեկցվում է երաժշտական ծրագրով:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 28-րդ տարեդարձը: 28 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95,5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Նմանատիպ Հոդվածներ

Բանակի մարտական կառավարման կենտրոն են այցելել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը

Նատա Հարությունյան

Բանակից խուսափած անձանց հարցի լուծումը համաներումն է, իսկ նոր նախագծի ընդունմամբ, հնարավոր է, քաղաքացիներին զրկենք հայրենիքի հետ կապից. իրավապաշտպան

Նատա Հարությունյան

Բանակից խուսափած անձանց մասին ԱԺ ներկայացված օրինագծի նպատակը բյուջեն լցնելը չէ․ հեղինակ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին