7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54081 By Google Analytics
Գլխավոր » «Հայկական Կարիտաս»-ը մարզպետարանին է տրամադրել պաշտպանիչ ակնոցներ և բժշկական արտահագուստ
Այլ Լուրեր

«Հայկական Կարիտաս»-ը մարզպետարանին է տրամադրել պաշտպանիչ ակնոցներ և բժշկական արտահագուստ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Շիրակի մարզպետարանի առաջարկով «Հայկական Կարիտաս»-ը ձեռք է բերել և մարզպետարանին տրամադրել 300 պաշտպանիչ ակնոց և նույնքան պաշտպանիչ բժշկական արտահագուստ: Դրանք տրամադրվելու են ինչպես Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին, այնպես էլ այլ հաստատությունների: Նախաձեռնությունը հնարավոր է դարձել «ՌԵՆՈՎԱԲԻՍ», «Կարիտաս Ավստրիա» (ԻՆՆՍԲՐՈՒԿ) և ԱՄՆ Եպիսկոպոսների խորհրդի ֆինանսական աջակցությամբ:Անհրաժեշտության դեպքում, մնացած գումարով ևս «Հայկական Կարիտասը» ձեռք կբերի և կտրամադրի պահանջված պարագաները:

Կարևորելով ժամանակին ստացված օգնությունը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը՝ արագ արձագանքի ու պատրաստակամության համար: «Իրականացվում են կազմակերպչական, նախապատրաստական աշխատանքներ: Ամբողջ աշխարհում մեծ է պաշտպանիչ, ախտահանող պարագաների կարիքը: Ճիշտ է, մասնագիտական հիմնարկները ապահովված են այդ պարագաներով, բայց, հաշվի առնելով շուկայի բացը, կարիքը մեծ է այդ նյութերի: Այս պարագայում, կարևոր է, որ մեր գործընկերները՝ քաղաքացիական հասարակության դաշտից շատ արագ արձագանքեցին այս խնդրին: Ես «Հայկական Կարիտաս»-ից 3 օր առաջ ստացա առաջարկ ՝ ըստ կարիքի իրենց աջակցությունն առաջարկելով. մեր կողմից միանգամից ֆիքսվեցին կարիքները՝ արտահագուստի և պաշտպանիչ դիմակների հետ կապված, ինչը շատ արագ կազմակերպության կողմից լրացվեց: Դրանք այս պահին կհատկացվեն ռիսկային գոտիներում աշխատող մարդկանց: Այս աջակցությունը շատ ժամանակին էր և կարևոր»,-նշեց Շիրակի մարզպետը:«Հայկական Կարիտաս»-ը Շիրակի մարզպետին տեղեկացրեց նաև, որ կազմակերպությունը պատրաստ է արհեստավարժ բուժքույր-կամավորներով անհրաժեշտության դեպքում աջակցել մարզին:

Արմենուհի Մխոյան

Աղբյուրը՝ armenpress.am

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին