-3 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115612.8 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը. Փաշինյան
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը. Փաշինյան

Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԱՄՆ-ում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 08:00-ին հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու առնչությամբ՝ ՀՀ վարչապետը հոկտեմբերի 26-ի վաղ առավոտյան ընդգծել էր. «Ինչպես եւ համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը»:

Ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ժամը 08:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։ 

Նմանատիպ Հոդվածներ

Ֆեյզին և Լաքոտը պատրաստակամ են աջակցել Արցախի՝ Ադրբեջանին անցած հայկական ժառանգության պահպանմանը

Նատա Հարությունյան

Վարչապետն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ և հանձնարարել արագ տեմպերով շարունակել արտադրական հզորությունների զարգացումը

Նատա Հարությունյան

Օր օրի ավելանում են զենք-զինամթերքի հայտնաբերման վերաբերյալ կանչերը․ ԱՀ ԱԻՊԾ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին