29 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2020
100902.4 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Հայկական կողմը պետք է լավ աշխատի, որ Իսրայելում հասկանան, թե որքան տհաճություններ է պատճառում Ադրբեջանին զենք վաճառելը. Լապշին
Գլխավոր Նորություններ

Հայկական կողմը պետք է լավ աշխատի, որ Իսրայելում հասկանան, թե որքան տհաճություններ է պատճառում Ադրբեջանին զենք վաճառելը. Լապշին

NewArmenia.am-ը զրուցել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ։

— Պարո՛ն Լապշին, որոշ ժամանակ առաջ՝ Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, թե Իրսայելը պետք է դադարեցնի զենքի վաճառքի մահաբեր բիզնեսը Ադրբեջանի հետ, սակայն իրսայելական կողմից որևէ արձագանք մինչ օրս չկա։ Ինչո՞ւ։

— Այս հարցը երկու մասի կբաժանեի՝ բարոյաէթիկական և ֆինանսական։ Ադրբեջանը չի մտնում այն պետությունների ցանկի մեջ, որոնց արգելված է զենք վաճառել։ Այսինքն՝ Ադրբեջանի դեմ որևէ միջազգային պատժամիջոց գոյություն չունի, ցավոք, բայց գոյություն չունի։ Օրինակ՝ զենք չի կարելի վաճառել Իրաքին, Սոմալիին և այլ, բայց, ցավոք, Ադրբեջանը համարվում է  նորմալ երկիր, որին շատ հանգիստ կարելի է զենք վաճառել։ Օրենքի տեսանկյունից Իսրայելը կարող է Ադրբեջանին զենք վաճառել, չէ՞ որ նրանց զենք վաճառող միակ պետությունն Իսրայելը չէ, այլ Ադրբեջանին զենք են վաճառում նաև ՌԴ-ն, Թուրքիան և այլն։ Ես նույնիսկ կասեի, որ ՌԴ-ն Ադբեջանին ավելի շատ է զենք վաճառում, քան Իսրայելը։

Այս պահին կանգ ենք առել Իսյրայելի վրա, բայց Ադրբեջանի զենքի մոտ 20 տոկոսն է իսրայելական, իսկ մնացածը ՌԴ-ն ու Թուրքիան են վաճառում։ Այսինքն՝ ստացվում է, որ բարոյական տեսանկյունից սխալ է, քանի որ Ադրբեջանը զենքը կիրառում է ընդդեմ հայկական բանակի, սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչության վրա, բայց իրավական տեսանկյունից Իսրայելը որևէ սխալ բան չի անում, որևէ կերպ արգելել չեն կարող։ Երբ ՀՀ ԱԳ նախարարը դիմում է Իսրայելին, ի՞նչ արձագանք էր սպասում, ի՞նչ պետք է ասեր Իսրայելը։  Այս ամենին զուգահեռ պետք է հիշենք, որ հիմա Իսրայելում քաղաքական իրավիճակը լարված է, ու կան հակակառավարական ցույցեր, պահանջում են Նեթանյաուհի հրաժարականը, և բոլոր լրագրողների, հասարակական-քաղաքական դեմքերի ուշադրությունը սևեռված է ներքաղաքական խնդիրների վրա։ Նրանց համար զենքի վաճառքի թեման այս պահին ակտուալ չէ, դրանով զբաղվում է մասնավոր Elbit Systems ընկերությունը, որը դրանք արտադրում է։ Ստացվում է՝ Իսրայելի ղեկավարությանը նույնիսկ հայկական իշխանությունների վրդովմունքը չի հասել։

— Հայկական զինուժը ոչնչացրեց իսրայելական Elbit Hermes 900 անօդաչու սարքը, որը մինչ օրս համարվում է անխոցելի։ Այս փաստը զենքի շուկայում կազդի՞ Իրսայելի հեղինակության վրա, հնարավոր է՝ իսրայելական զենքի գներն ընկնե՞ն։

— Կարծում եմ, որ միանշանակ կազդի։ Կարող է կրկնվեն, բայց պետք է հիշենք, որ կորոնավիրուսի ու Իսրայելի ներքաղաքական խնդիրների պատճառով այս մասին դեռևս որևէ մեկը չի  մտածում։ Եթե այս  պատերազմը լիներ ոչ թե հիմա, այլ մեկ տարի առաջ, ապա արձագանք կլիներ, հնարավոր է՝ որոշակի բանակցություններ լինեին Հայաստանի հետ, և ինչ-որ բան միգուցե փոխվեր։

— ՀՀ-ն նաև ՌԴ-ի մոտ է բարձրաձայնում, որ զենք չվաճառեն Ադրբեջանին, ինչին ՌԴ այս կամ այն կերպ արձագանքում է, իսկ Իրսայելը որևէ կերպ չի արձագանքում։ Ի՞նչ իրավիճակ պետք է ստեղծվի, որ Իրսայելը վերանայի իր՝ Ադրբեջանին զենք վաճառելը։

— Առաջին հերթին, եթե Հայաստանը ցանկանում է իր տեսակետը հասցնել Իսրայելի ղեկավարությանը, պետք է, որ Իսրայելում լինի Հայաստանի դեսպանատուն։ Դեռևս նախորդ տարի Իսրայելում ՀՀ դեսպանատուն ունենալու որոշում կայացվեց, բայց մինչ օրս չի բացվել։ Գիտեմ, որ հիմա տարածք են ման գալիս, եկել են ՀՀ դեսպանության աշխատակիցները, բայց դեռևս խնդիրը կարգավորված չէ։ Իրականում, այս հարցերով պետք է զբաղվի Իսրայելում ՀՀ դեսպանը, քանի որ նա պետք է գնա ու հանդիպի Իսրայելի ղեկավարության հետ, նա պետք է նրանց ներկայացնի իրավիճակը։ Եթե հենց ՀՀ-ն իր տեսակետը չնկերկայացնի Իսրայելին, ապա նրա փոխարեն ո՞վ պետք է անի։ Հույս ունեմ, որ շատ շուտով Իսրայելում կգործի ՀՀ դեսպանություն, դեսպանն էլ կլինի, ու կարծում եմ, որ այդ ժամանակ գործընթացներ կլինեն։

— Այսինքն՝ կա ՀՀ իշխանությունների մեղքը, որ Իսրայելը չի արձագանքում ՀՀ ԱԳՆ բողոքի նոտային։

— Իհարկե, կա։ Պարզապես պետք է հասկանալ, որ Իսրայելը թե՛ աշխարհագրապես, թե՛ քաղաքականապես շատ հեռու է հայ-ադրբեջանական հակամարտությունից։ Այսինքն՝ այստեղ մարդիկ մտածում են Մերձավոր Արևելքի խնդիրների, իսլամիստ ահաբեկիչների և այլ խնդիրների մասին։ Նրա համար, որ Իսրայելում հասկանան, թե որքան տհաճություններ է պատճառում Ադրբեջանին զենք վաճառելը, պետք է հայկական կողմը լավ աշխատի։ Իսրայելի հետ ամենօրյա աշխատանք է պետք տանել, պետք է, որ դեսպանները, ՀՀ պատվիրակություններն ավելի հաճախ գան Իսրայել ու հանդիպումներ ունենան, որ մարդկանց հետ սովորեն խոսել ու բանակցել։ Սովորական կյանքում էլ կարող ես լուռ նստել ու նեղանալ, բայց կարող ես նաև մոտենալ ու ասել՝ վերջ։

— Զենքի վաճառքի հետ կապված հասկանալի է, իսկ  ընդհանուր առմամբ Իսրայելն ի՞նչ դիրքորոշում ունի Ադրբեջանի՝ Տավուշի ուղղությամբ ռազմական գործողություններ անելու մասին։

— Ցավոք, Ւսրայելի կողմից որևէ արձագանք չի եղել, պարզապես արձագանք չի եղել։ Իսրայելական մամուլում հրապարակել են, որ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ սրացում կա, սակայն սա չի եղել մամուլի առաջին էջերում, այլ ամենավերջին էջերում։ Իսրայելական մամուլի առաջին էջերում Նեթանյահուի հետ կապված կոռուպցիոն սկանդալն է, հետո կորոնավիրուսը, հետո տնտեսական խնդիրները, իսկ վերջին էջերում նոր Արցախը։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Ամաչում եմ տեղի ունեցածի համար. Լապշինը խոսել է Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Նատա Հարությունյան

Առաջին անգամը չէ, որ Իրանը ՀՀ-ին ուշ է շնորհավորում՝ Անկախության տոնի կապակցությամբ․ Գոհար Իսկանդարյան

Սերինե

Իսրայելում 23 տարվա ընթացքում առաջին անգամ վերականգնել են քաղցրահամ ջրի պաշարները

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին