20 C
Yerevan
23 Հոկտեմբերի, 2020
107936 By Google Analytics 22.10.2020
Գլխավոր » Հայկական կողմը 4 օրում խոցել է թշնամու գրեթե այնքան զրահատեխնիկա, որքան Արցախյան առաջին պատերազմում
Այլ Լուրեր

Հայկական կողմը 4 օրում խոցել է թշնամու գրեթե այնքան զրահատեխնիկա, որքան Արցախյան առաջին պատերազմում

Հայկական կողմը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների 4 օրերի ընթացքում խոցել է թշնամու գրեթե այնքան զրահատեխնիկա, որքան Արցախյան պատերազմի ողջ ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«4 օրում խփվել է գրեթե այնքան թշնամական տեխնիկա, որքան Արցախյան պատերազմի ժամանակ»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը նշեց, որ ադրբեջանական առաջին հարվածն անակնկալ էր, բայց համեմատություն տանելով Սովետական միության նկատմամբ ֆաշիստական Գերմանիայի հարվածի հետ, նշեց, որ գերմանական զորքերն օրերի ընթացքում սահմանից հասել են գրեթե Մոսկվա, իսկ այսօր մարտերն ընթանում են սահմանին և ոչինչ չի փոխվել:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 83 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին