19 C
Yerevan
24 Սեպտեմբերի, 2020
99683.2 By Google Analytics 23.09.2020
Գլխավոր » Հայկական ռեստորանների միության անդամները հայտնվել են անհարմար դրության մեջ․ «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Հայկական ռեստորանների միության անդամները հայտնվել են անհարմար դրության մեջ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայկական ռեստորանների միության անդամները հայտնվել են անհարմար դրության մեջ. Երեւանի քաղաքապետարանը չի ընդառաջում նրանց: Հայկական ռեստորանների միության տնօրեն Վահե Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ քաղաքապետարանը զիջումների չի գնացել եւ ռեստորանային բիզնեսից վերցրել է սեզոնային տուրքերը:

«Օրինակ, Երեւանի քաղաքապետարանի հետ կապված խնդիր կա. բիզնեսը չաշխատելով սեզոնային տուրքերը վճարել է քաղաքապետարանին, իսկ քաղաքապետարանը ընդհանուր առմամբ չի ընդառաջել: Չէ՞ որ բիզնեսն այդ ժամանակ չի աշխատել, կարելի էր դա ինչ-որ հաշվանցել: Քանի որ բացօթյա տարածքներն են միայն զբաղեցնում, եւ մեր քաղաքացիները նախընտրում են բաց տեղերում նստել, իսկ բացօթյա տարածքներում սրճանանների տարածքները պարետատան որոշումներով կրճատված է՝ հեռավորությունը պահպանելու նպատակով, այս պատճառով քաղաքապետարանին մենք առաջարկել էինք, որ սրճարանները մի քանի սեղան ավել կարողանան դնել նոր բացված սեզոնի համար. գոնե այդպես կկարողանան շրջանառության ինչ-որ տոկոս վերականգնել, բայց արձագանք չկա քաղաքապետարանից: Մենք այդ մասով փորձելու ենք աշխատել: Մենք ուզում ենք այս թեմայի շուրջ հանդիպել հենց քաղաքապետի հետ եւ հույս ունենք, որ հենց այդ մակարդակով լուծում կտրվի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

ՍԱՏՄ-ն 72 ժամով կասեցնում է ռեստորանային համալիրի գործունեությունը. այնտեղ անցկացվել է հարսանիք

Ani Grigoryan

Ռեստորանային բիզնեսում այս պահին ոչ թե շահույթի, այլ նվազագույն կորուստներով ճգնաժամից դուրս գալու խնդիր կա, շատերը փակման եզրին են․ Վահե Գևորգյան

Ani Grigoryan

Բեռլինի բարձրակարգ ռեստորաններից մեկն անվճար սնունդ է մատակարարում բժիշկներին. Deutsche Welle

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին