21 C
Yerevan
8 Օգոստոսի, 2020
90707.2 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » Հայկ Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ
Այլ Լուրեր

Հայկ Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ։ Ներկայացնում ենք ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ուղերձը․

«Հարգելի Իգոր Ռուդիկի,

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ:

 Նոր մարտահրավերների և հասարակական կյանքի ներկա դինամիկ զարգացման պայմաններում, Արցախի Հանրապետության իրավապահ համակարգի կարևոր օղակներից մեկը՝ Քննչական կոմիտեն, առանցքային դեր ունի հանցավորության դեմ պայքարի, օրինականության ամրապնդման և օրենքի գերակայության սկզբունքի ապահովման գործում: 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն շարունակելու է սերտ համագործակցությունը Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հետ՝ ի շահ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության ապահովման, պետականության ամրապնդման և մեր ղեկավարած կառույցների աշխատանքի հանդեպ հանրային վստահության բարձրացման: 

Հարգելի Իգոր Ռուդիկի,

Կրկին անգամ շնորհավորելով Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ արգասաբեր աշխատանք և նորանոր ծառայողական հաջողություններ»:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին