21 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82352 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Հայկ Մարությանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի ղեկավարների մասնակցությամբ
Այլ Լուրեր

Հայկ Մարությանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի ղեկավարների մասնակցությամբ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի ղեկավարների մասնակցությամբ: Մասնավորապես, քննարկվել է հաջորդ շաբաթ համայնքային ենթակայության մանկապարտեզները վերաբացելու, եւ դրա հետ կապված, որոշակի կանոնների եւ սահմանափակումների հարցը:

Որոշվել է՝ պատշաճ նախապատրաստվելու նպատակով, մանկապարտեզների աշխատանքները վերսկսել մայիսի 20-ից

Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ պետք է ամեն օր պարտադիր ախտահանել մանկապարտեզների տարածքը՝ ընդհանուր 305 հազար քմ:

Քաղաքապետարանը մանկապարտեզների 4000 աշխատակցի համար ձեռք կբերի 160 000 դիմակ եւ 4000 լիտր ալկոգել, 160 հեռահար ջերմաչափ:

Վարչական շրջանների ղեկավարների հարցումների արդյունքում ակնկալվում է մանկապարտեզներում գրանցված երեխաների 30 տոկոսի (շուրջ 11 հազար) հաճախելիություն։

Քաղաքապետը հորդորել է՝ մանկապարտեզ բերել միայն այն երեխաներին, որոնց ծնողները աշխատանքի բերումով դրա անհրաժեշտությունն ունեն: Քրոնիկ առողջական խնդիրներ ունեցող երեխաների հաճախումը չի խրախուսվում: Այնուհանդերձ, որեւէ հրամայական արգելք հաճախման համար չկա, բացառությամբ ջերմող երեխաների:

Ամեն օր առավոտյան մուտքի մոտ երեխաները կջերմաչափվեն:

Հարցումները ցույց են տվել, որ բարձր ռիսկային խմբում են գտնվում մանկապարտեզների աշխատակիցների 18-20 տոկոսը: Նրանք կարող են չներկայանալ աշխատանքի: Համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում նրանք կվճարվեն սովորականի նման:

Քաղաքապետի հանձնարարությամբ, հատուկ նորմեր են ներկայացվում մատակարարներին՝ սննդի ընդումնան պայմանների վերաբերյալ,
Գծանշումներ կարվեն մանկապարտեզների մուտքերի մոտ՝ մուտք գործելիս սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով:

Նմանատիպ Հոդվածներ

Հայկ Մարությանն այցելել է Պանթեոն

Սերինե

«Յուրաքանչյուր լուման ծառայելու է իր նպատակին». Հայկ Մարությանը հյուրընկալել է «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ընկերության ներկայացուցիչներին

Սերինե

«Մոտեցումը պետք է լինի գերլուրջ». քաղաքապետ Մարությանը հանդիպել է բուժհիմնարկների տնօրենների հետ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին