3 C
Yerevan
February 20, 2020
Գլխավոր » Հայտարարվել Է ամենահուսալի ավտոմոբիլների բրենդը
Աշխարհ

Հայտարարվել Է ամենահուսալի ավտոմոբիլների բրենդը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Genesis կորեական բրենդի պրեմիում դասի ավտոմոբիլները ճանաչվել են աշխարհում ամենահուսալիները: Այդ մասին ասված Է փետրվարի 14-ին տարածված մամուլի տեղեկագրում։

J.D.Power համաշխարհային շուկայավարական-տեղեկատվական ծառայությունն ընկերությունը նշել Է ավտոմոբիլների հուսալիության վարկանիշի երկու գլխավոր պարգեւներով: Այսպես, Genesis-ն զբաղեցրել Է առաջին տեղն ընդհանուր հաշվարկում, իսկ G80 մոդելը համարվել Է լավագույնը պրեմիում դասի միջին չափի ավտոմեքենաների սեգմենտում:

«Այդ պարգեւները, որոնք ստացվել են Genesis-ի առաջին պաշտոնական վաճառքների սկսվելուց ընդամենը մի քանի տարի հետո, վկայում են մեր ձգտումը դառնալու այն ավտոարտադրողները, որոնք հուսալիության բացառիկ մակարդակ են ապահովում»,- մեկնաբանել Է Genesis Motor North America-ի գործադիր տնօրեն Մարկ Դել Ռոսոն:

J.D.Power-ի հերթական ամենամյա հետազոտությունն արտադրողներին եւ նրանց արտադրանքը գնահատել Է հարյուր նմուշի հաշվով ծագող խնդիրների գործակցով: Այդ ցուցանիշով Genesis-ն առաջ Է անցել վարկանիշի մյուս մասնակիցներից: Բրենդի անհատական գործակիցը կազմել Է 89 բալ: Այդ արդյունքն ամբողջ ինդուստրիայի միջին ցուցանիշը գերազանցում Է մոտավորապես 34 տոկոսով:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին