30 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92096 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Հայտնաբերվել է օրինախախտման 3072 դեպք
Իրավունք

Հայտնաբերվել է օրինախախտման 3072 դեպք

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 68305 արձանագրություն, իսկ հուլիսի 4-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3072 դեպք։

Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:

Նմանատիպ Հոդվածներ

Ոստիկանությունը բացահայտել է կեղծ քարտերով բանկոմատներից խոշոր գումար հափշտակողին

Նատա Հարությունյան

Նոր Պարեկային ծառայության կազմավորումից հետո կդադարի ոստիկանության երկու ստորաբաժանումների գործունեությունը․ Մուշեղ Բաբայան (տեսանյութ)

Սերինե

Մեկնարկել է ոստիկանության հիմնարար բարեփոխումների գործընթացը. «ՀՀ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին