February 17, 2020
Գլխավոր » Հայտնի են «Հրանտ և Մանուշակ Սիմոնյան» գրական հիմնադրամի մրցանակակիրների անունները
Այլ Լուրեր

Հայտնի են «Հրանտ և Մանուշակ Սիմոնյան» գրական հիմնադրամի մրցանակակիրների անունները

հետևեք մեզ նաև Telegram-ում

 «Հրանտ և Մանուշակ Սիմոնյան» գրական հիմնադրամի մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ փետրվարի 14-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Հայաստանի գրողների միությունը մրցանակներ հանձնեց երկու անվանակարգում` «Արձակ» և «Պոեզիա»:

«Այս մրցանակաբաշխությունը ավելի քան 15 տարվա պատմություն ունի: Մրցանակաբաշխությանը մասնակցում են գրողներ ոչ միայն Հայաստանից, այլ Արցախից, սփյուռքից: Չորս մրցանակակիրներից մեկը` Նորեկ Գասպարյանը,  Արցախից է, Տիգրան Գաբոյանը ծնվել է Սիրիայում, այժմ ապրում է Հայաստանում: Էդոյանին ու Խանջյանին շատերն են ճանաչում»,- նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և շեշտեց, որ շնորհակալ է ամերիկահայ բարերար Հրանտ Սիմոնյանին, որն ամեն տարի աջակցում է տարբեր գրական միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը:

«Արձակ» անվանակարգում մրցանակների արժանացան Գուրգեն Խանջյանը` «Համբերություն քեզ, մարդ» և Նորեկ Գասպարյանը` «Եղածը մի բան չէ…» գրքերի համար:

«Պոեզիա» անվանակարգում մրցանակներ տրվեցին Հենրիկ Էդոյանին «Լույսը ձախ կողմից» և Տիգրան Գաբոյանին` «Ճեղքերս քաղաքակրթությունների պատերով» գրքերի համար:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին