27 C
Yerevan
26 Սեպտեմբերի, 2020
100131.2 By Google Analytics 25.09.2020
Գլխավոր » Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 2018 թ. թաքցրած կորուստ․Ռազմինֆո
Այլ Լուրեր

Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 2018 թ. թաքցրած կորուստ․Ռազմինֆո

Razm.info -ն հայտնում է, որ 2018 թ. հունվարի 19-ին անհայտ պայմաններում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1996 թ. ծնված Դաշդեմիրլի Սանան Վյուգար օղլուն (Daşdəmirli Sənan Vüqar oğlu)։ Ադրբեջանի թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական աղբյուրներն այս կորստի մասին չեն հայտնել։

Զինծառայողի գերեզմանաքարը երևում է հուլիսի 12-ին Տավուշյան մարտերի ժամանակ սպանված Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուի (Daşdəmirov Xəyyam Məhəmməd oğlu) հուղարկավորման լուսանկարներում։ Երկուսն էլ թաղված են Ադրբեջանի Իսմայիլլի շրջանում։ Չի բացառվում, որ զինծառայողները կարող են ազգականներ լինել՝ ելնելով նաև ազգանունների նմանությունից։

Այլ տեղեկություններ 2018 թ. այս կորստի մասին չհաջողվեց պարզել, հայտնի չէ՝ կորուստը մարտական, թե ոչ մարտական է։

Դաշդեմիրլի Սենան Վյուգար օղլուի (Daşdəmirli Sənan Vüqar oğlu) գերեզմանաքարը

Նշենք, որ 2018 թվականին Ռազմինֆոն արձանագրել էր Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 35 [արդեն՝ 36] կորուստ, իսկ Գերմանիայում գործող ադրբեջանական ընդդիմադիր «Խազար» ռազմական ուսումնասիրությունների կենտրոնը հայտնել էր 37 կորստի մասին։ Հաշվի առնելով, որ «Խազար» կենտրոնը կորուստների անվանացանկ չի հրապարակում, չենք կարող պնդել, որ մեր գրանցած և «Խազարի» հայտնած թվերը վերաբերում են նույն մարդկանց, ուստի կորուստների իրական թիվը կարող է և ավելի շատ լինել։

Նմանատիպ Հոդվածներ

Ադրբեջանի շարժերն ու կուտակումները միանշանակ կարելի է որակել որպես սադրանք․ Տ․ Աբրահամյան

Անի Գրիգորյան

ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին

Անի Գրիգորյան

Չնայած Ադրբեջանում հայ գերիները մահանում են, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն չի հանրայնացնում գերիների նկատմամբ կատարված բռնությունները

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին