9 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107500.8 By Google Analytics 21.10.2020
Գլխավոր » Հայտնի է, թե ում կրակոցներից են սպանվել ապրիլին Գավառում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները
Այլ Լուրեր

Հայտնի է, թե ում կրակոցներից են սպանվել ապրիլին Գավառում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները

Գավառում ապրիլին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Զոհրաբ Պարոնիկյանը և Վահե Ավետիսյանը մահացել են Արմեն Հայթյանի կրակոցների հետևանքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Արմեն Միքայելյանը:

«Տեսանյութում երևում է, որ Զոհրապ Պարոնիկյանի մեքենայի կանգնելուց հետո, ավտոմեքենայի աջ հատվածին մոտենում է Վահե Ավետիսյանը, կանգնում է նաև Արմեն Հայթյանի մեքենան և կրակահերթ է սկսվում: Արդյունքում, առաջինը սպանվում է Զոհրաբ Պարոնիկյանը, ինչից հետո Վահե Ավետիսյանը: Քրեական գործով հիմնավորվել է, որ նրանք մահացել են Արմեն Հայթյանի կրակոցների հետևանքով: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը»,- նշեց Միքայելյանը:

Միքայելյանի խոսքով՝ դատաբժշկական փորձաքննությամբ էլ պարզվել է, որ Զոհրաբ Պարոնիկյանը և Վահե Ավետիսյանը ստացել են հրազենային վնասվածքներ, ինչի հետևանքով էլ վրա է հասել մահը:

Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում ապրիլի 28-ին ժամը 17:40-ի սահմաններում կրակոցներ են հնչել։ Արդյունքում մահացել է 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ են ընդունվել Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելուինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերըորոնք միացվել են մեկ վարույթում:

2020 թապրիլի 28-ինժամը 17։00-ի սահմաններումտեղի ունեցած փոխհրաձգության ընթացքումորի ժամանակ սպանվել են Գավառ քաղաքի բնակիչ ԶՊարոնիկյանը և Նորատուս գյուղի բնակիչ ՎԱվետիսյանըվնասվածքներ են ստացել նաև Նորատուս գյուղի բնակիչներ ՀՀակոբյանըԱՊետրոսյանըԱՍարգսյանըՍՄելոյանըԱՀայթյանը և ՎԴավոյանը

ՎԱվետիսյանի և ԶՊարոնիկյանի հարազատները և ընկերներըբազմաթիվ անձինքկարծելովոր նրանց սպանությունը կատարել են Գավառի հիվանդանոցում գտնվող բուժօգնության դիմած ԱՀայթյանը և ՎԴավոյանըշրջափակել են հիվանդանոցի մուտքերըայնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով մուտք են գործել հիվանդանոց՝ կոտրելով մուտքի դռներըինչպես նաև հիվանդանոցում գտնվող գույքը:

Հիվանդանոց ներխուժելու դեպքի առթիվ 2020 թապրիլի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասով:

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձՆրանցից 19-ը կալանավորվել էիսկ 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները բավարարվել ենև հայտարարվել է հետախուզում: 8 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները մերժվել են:

Նմանատիպ Հոդվածներ

Գավառում դպրոցի նորակառույց շենքը պատրաստ է շահագործման

Նատա Հարությունյան

Գավառ քաղաքի յոթ փողոցում կկառուցվի լուսավորության ցանց

Սերինե

Քննիչը ներկայացրեց ապրիլին Գավառում տեղի ունեցած միջադեպի նախապատմությունն ու գործի ընթացքը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին