31 C
Yerevan
5 Օգոստոսի, 2020
90153.6 By Google Analytics 04.08.2020
Գլխավոր » Հայտնի ուժերը երկրի ներսում քաղաքական պայքարը ձախողելուց հետո որոշեցին դիմել Հայաստանի վրա «տղա բերելու» հայտնի «պրիոմին»․ Արման Բաբաջանյան
Այլ Լուրեր

Հայտնի ուժերը երկրի ներսում քաղաքական պայքարը ձախողելուց հետո որոշեցին դիմել Հայաստանի վրա «տղա բերելու» հայտնի «պրիոմին»․ Արման Բաբաջանյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հիմա համոզվեցի՞ք, որ Հայաստանում քաղաքական կամ պսևդոքաղաքական ուժերի վերջին ակտիվությունը ոռոգվում էր դրսից:

Ներսում իրական քաղաքական օրակարգ չձևավորվեց:

Մնաց՝ Սահմանադրական դատարանի շուրջ ձևավորվող ճգաժամի հաղթահարումը թույլ չտալն ու օլիգարխիայի կազմաքանդումը և ոչնչացումը ամեն գնով կանխելը:

Այս ուժերի գործունեությունը, ջանքը, քայլերը երբեք չեն հետապնդել Հայաստանի ինքնիշխանության, պետականության շահ:

Հեղափոխությունից հետո Հայաստանում չի եղել ներքաղաքական գործընթաց, որը ուղղորդված չի եղել դրսից: Դրանք բոլորը եղել են կրակահերթեր հեղափոխության՝ արժանապատիվ պետություն դառնալու Հայաստանի եզակի հնարավորության դեմ:

Հայտնի ուժերը երկրի ներսում քաղաքական պայքարը հիմնավորապես ձախողելուց հետո որոշեցին դիմել Հայաստանի վրա տղա են բերելու հայտնի «պրիոմին»:

Տղերք, նամուս ունեցեք, թասիբ ու արժանապատվություն ունեցեք:

Երկրի նույնիսկ ամենաչսիրված առաջնորդի և ամենաբռնապետի դեմ դրսից մարդ բերելը դավաճանություն է ազգի, հայրենիքի դեմ:

Մի արեք՝ հիշեք ոչ Հայաստանն է հինը, ոչ ձեր պաշտպան երկիրը: Դուք ոնց օգտագործվել եք, այդպես էլ օգտագործված փալասի պես շպրտվելու եք աղբանոցը:

Եվ ո՞վ է այդժամ հիշելու ձեզ, ո՞վ է այդ պահին փրկելու ձեզ:

Մի՜ արեք, պարզապես, մի՜ արեք»:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին