20 C
Yerevan
23 Հոկտեմբերի, 2020
107932.8 By Google Analytics 22.10.2020
Գլխավոր » Հայրապետյանը Մեհդի Ֆարշադանի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ԶՈՒ վարձկանների ներգրավման վրա
Այլ Լուրեր

Հայրապետյանը Մեհդի Ֆարշադանի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ԶՈՒ վարձկանների ներգրավման վրա

Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 30-ին հեռախոսազրույց է ունեցել իր գործընկերոջ՝ Իրան-Հայաստան բարեկամական խմբի նորանշանակ ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գրասենյակից, շնորհավորելով պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ Հայրապետյանը մանրամասն ներկայացրել է շփման գծի ողջ երկայնքով թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարը խոսել է նաև Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման վերաբերյալ՝ ուշադրություն հրավիրելով ռազմական գործողություններում Ադրբեջանի զինված ուժերում, ըստ Հայաստանի ունեցած տեղեկությունների, հենց Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների ներգրավման հանգամանքի վրա։

Մեհդի Ֆարշադանին մտահոգություն է հայտնել լարված իրավիճակի և ռազմական գործողությունների վերաբերյալ՝ ընդգծելով Իրանի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում և միջնորդ հանդիսանալու բանակցությունների վերսկսման համար։

Նմանատիպ Հոդվածներ

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամներն Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններում ցեղասպանության վտանգ են տեսնում

Անի Գրիգորյան

Ադրբեջանական բանակի կորուստները (տեսանյութ)

Անի Գրիգորյան

DLA Piper և The Livingston Group լոբբիստական ընկերությունները հրաժարվել են ներկայացնել Ադրբեջանի շահերը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին