28 C
Yerevan
12 Օգոստոսի, 2020
91561.6 By Google Analytics 11.08.2020
Գլխավոր » Հայ Ազգային Կոնգրեսը ծննդյան երկու օր ունի. Լեւոն Զուրաբյանի գրառումը
Այլ Լուրեր

Հայ Ազգային Կոնգրեսը ծննդյան երկու օր ունի. Լեւոն Զուրաբյանի գրառումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հայ Ազգային Կոնգրեսը ծննդյան երկու օր ունի՝ 1988 թվականի փետրվարի 20֊ը եւ 2008 թվականի օգոստոսի 1֊ը։ Ե՛ւ որպես Հայոց Համազգային Շարժում, ե՛ւ որպես Հայ Ազգային Կոնգրես, կուսակցությունը իրականում միշտ էլ եղել է ավելին, քան կուսակցություն. այն եղել է ու կմնա հայ ժողովրդի ԶԱՐԹՈՆՔԻ շարժում, ազգային ոգու եւ համամարդկային արժեքների հաղթական շաղախի պահապան եւ կրող։

Տասնյակ տարիներ այդ դերը մեր կուսակցությունը կարողացել է խաղալ միայն մեկ պատճառով։ Մեր քաղաքական ծրագրերի հիմքում միշտ եղել են Համաժողովրդական Շարժման ոգին եւ գաղափարները, մեր քաղաքական ներուժը միշտ սնվել է Համաժողովրդական Շարժումների ոգեւորությամբ եւ զանգվածայնությամբ։ Հզորացման ուրիշ աղբյուր մենք երբեք չենք ճանաչել եւ երբեք չենք էլ ճանաչելու, ինչքան էլ որ դա բարդացնի մեր ընթացքը։

Փետրվարի 20֊ի Զարթոնքի շնորհիվ ազատվեցինք կոմունիստական ամբողջատիրությունից, ձեռք բերեցինք անկախություն եւ ժողովրդավարություն, հաղթեցինք 1991-1994 Մեծ Արցախյան պատերազմում։ Օգոստոսի 1֊ի Զարթոնքն ստեղծեծ Հայաստանում ժողորդավարության եւ սահմանադրական կարգի վերականգնման համար անզիջում պայքար տանող հզոր հասարակական հոսանքներ, որոնք եւ ի վերջո իրականացրեցին Հայաստանը քրեածին բռնապետներից ազատելու գործը։

Հայ Ազգային Կոնգրեսը այսօր էլ ունի բազմահազար անդամներ եւ համակիրներ, որոնք տեր են կանգնած ժողովրդավարական հեղափոխության լիարժեք իրականացման օրակարգին եւ արդյունավետ մասնակցություն են բերում երկրի ժողովրդավարական գործընթացներին։ Մենք իշխանություն չենք, մենք անգամ խորհրդարանում չենք, բայց մեր քաղաքական ուժի նման ակտիվության եւ կենսունակության՝ առաջին հայացքից անբացատրելի գաղտնիքը շատ պարզ հիմք ունի. հավատարմությունը Համաժողովրդական Շարժումների թելադրած՝ ռացիոնալիզմի, առողջ մտածելակերպի, արդարության եւ ազատական ոգու արժեքներին։ Սա է նաեւ մեր ապագա հաղթանակների երաշխիքը։ Կուսակցությունները միգուցե եւ անցողիկ են, բայց հավերժ են մեր դավանած արժեքները։

Կոգրեսականներ, շնորհավո՛ր մեր տոնը»։

Նմանատիպ Հոդվածներ

Հայ Ազգային Կոնգրեսի հատարարությունը` Անշարժ գույքի հարկի մասով Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին