4.3 C
Yerevan
February 20, 2020
Գլխավոր » Հայ արիները նշեցին Տիրոջն ընդառաջ գնալու տոնը
Այլ Լուրեր

Հայ արիները նշեցին Տիրոջն ընդառաջ գնալու տոնը

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Հայ արիական միաբանության եւ Հայ ազգայնականների համախմբման անդամները փետրվարի 13-ից սկսեցին նշել Տրնդեզը: Տոնի մասնակիցները բաժանվեցին 2 խմբի:

Մի մասը հենց փետրվարի 13-ի առավոտյան մեկնեց Արագած լեռան Հարավային գագաթ՝ երեկոյան ծիսական արարողություն անելու համար: Մյուս խումբը մեկնեց Լոռի բերդի տարածք՝ փետրվարի 14-ի առավոտ ծեգին ծիսական արարողության համար:

Այսօր ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները վաղ առավոտյան բոլորին տրնդեզյան ավանդական քաղցրանուշ մատուցեցին՝  կավե ամաններով չրե հալվա, սալորաչրով աղանձ, կաթնահունց գաթա, կտավատի հատիկներով հացիկներ՝ արեւի տեսքով:

Հետո հայ արի քրմերը փակ գաղտնածես անցկացրին՝  Տիեզերքի Արարչին եւ Տիեզերակարգին ուղղված, որից անմիջապես հետո սկսվեց տոնական բաց ծեսը: Ներկաները վառեցին Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնալու Սրբազան կրակը:

Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները այս անգամ եւս փառաբանեցին Տիեզերքի Արարչին՝ Հայկական տիեզերաշխարհների ու Բնաշխարհի արարման համար եւ նորից հավաստեցին իրենց նվիրվածությունը Մեկարարչական բազմաստվածային համակարգին: 

Հայ Աստվածների պատվին եւս կրակներ վառվեցին:

Գինեձոներից ու փառաբանումներից հետո սկիզբ առավ հայոց խաղն ու երգը:

Օրվա վերջում Հայ արիական միաբանության անդամները աշխատանքային խորհրդակցություն կանցկացնեն: Օրակարգում Արցախի խնդիրն է, ներքաղաքական հարցեր: Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը կխոսի արտաքին մարտահրավերներից:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին