29 C
Yerevan
14 Հուլիսի, 2020
84633.6 By Google Analytics 13.07.2020
Գլխավոր » Հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայից վերադարձել են մեդալներով
Գիտակրթական

Հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայից վերադարձել են մեդալներով

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի և «Քվանտ» վարժարանի սաները 18 մեդալ են նվաճել Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադայում, որը կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մրցույթն անցկացվել է 2020 թվականի հունվարի 8-14-Ղազախստանի Ալմաթի քաղաքում:

Ոսկե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի սան Ալեքսանդրը Աբելյանը:

Արծաթե մեդալների են արժանացել Ռուբեն Համբարձումյանը, Լորետա Արզումանյանը,  Եվա Հունանյանը, Կարեն Բաղդասարյանը, Կարեն Մոսոյանը, Էմիլ Կոստանյանը, Սամվել Անդրեասյանը:

Բրոնզե մեդալների են արժանացել
Վաչագան Դիլանյանը, Տիգրան Չթչյանը, Վահրամ Ասատրյանը, Էրիկ Բաբասյանը, Էլեն Պետիկյանը, Նորայր Գևորգյանը, Դավիթ Կիրակոսյանը, Դավիթ Գյուլամիրյանը, Դավիթ Մարգարյանը, Ռոբերտ Քոչարյանը:

ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը, որն օլիմպիադային մասնակցում է արդեն 16 տարի, օլիմպիադայում ունեցել է 16 մասնակից, որոնցից 12-ն արժանացել է մեդալների:
«Քվանտ» վարժարանի թիմն ունեցել է 10 մասնակից. մեդալների է արժանացել 6-ը:

Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադան անցկացվել է հունվարի 8-14-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում:

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ նախագահը մեդալներ և շքանշաններ հանձնեց հայրենիքի պաշտպանության գործի նվիրյալ զինծառայողներին

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին