7 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » «Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել հակառակորդին». Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Գլխավոր Նորություններ

«Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել հակառակորդին». Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդես եկավ ուղերձով: «Հակառակորդը, կիրառելով ծանր սպառազինություն, գրոհի է ենթարկում Արցախի ՊԲ դիրքերը բոլոր ուղղություներով: ՊԲ-ն համառ մարտեր է մղում և պատվով կատարում Արցախը պաշտպանելու իր խնդիրը՝ ձեռնարկելով իրավիճակից բխող գործողություններ: Իլհամ Ալիևի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողությունների:

Դա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է, դա պատերազմ է մեր անկախության և արժանապատվության դեմ: Հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին, քանզի միշտ սթափ գիտակցել է, որ հայատյացությունը, թշնամանքը և ատելությունը, որով տասնամյակներ շարունակ Ադրբեջանը սնում է իր ժողովրդին, չէր կարող որևէ այլ արդյունքի հանգեցնել, քան պատերազմը: Ադրբեջանի բռնապետությունը իր իսկ վարած հակահայ քաղաքականության պատանդն է դարձել, և այսօր փորձում է արդարացնել իր իսկ որդեգրած քարոզչական խոստումները՝ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու մասին: Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցել հակառակորդին:

ՀՀ-ն Արցախի Հանրապետության անվտանգության և անկախության երաշխավորն է: Եվ ՀՀ-ն իր բնակչության և պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին: Մենք գործադրելու ենք հնարավոր և անհնար ամեն ջանք մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար»:

ՀՀ վարչապետը ուղերձով դիմում է ժողովրդին

ՀՀ վարչապետը ուղերձով դիմում է ժողովրդին

Gepostet von newarmenia.am am Sonntag, 27. September 2020
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին