Գլխավոր » Հայ-իրանական հարաբերությունները բավական դրական և դինամիկ զարգացող են․ իրանագետ
Քաղաքականություն

Հայ-իրանական հարաբերությունները բավական դրական և դինամիկ զարգացող են․ իրանագետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ստորագրումը շատ լավ է, որ կլինի, բայց ես ավելի շատ սպասում եմ ստորագրումից հետո աշխատանքներին, որովհետև ազատ առևտրի գոտիների ստեղծման հետ կապված բազմաթիվ փորձեր են եղել և՛ Մեղրիում, և՛ Իրանի տարածքում, բայց այս ազատ գոտիները լավագույնս չեն աշխատել և արդյունքներ չեն արձանագրել»,- Newarmenia.am-ի հետ զրույցում խոսելով Իրանի և ԵԱՏՄ-ի ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին՝  ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

Նա նշեց, որ շատ լավ է, որ նման փաստաթուղթ կստորագրվի, որ կողմերը պարտականություններ կվերցնեն և այլն, բայց ինքն ավելի շատ կսպասի փաստաթղթղերի ստորագրումից հետո տեղի ունեցող զարգացումներին՝ տեսնելով՝ արդյոք այդ փաստաթղթերը կյանքի կկոչվեն, թե կրկին կմնան թղթերի վրա։ Իրանագետը հույս ունի, որ դրանք կյանքի կկոչվեն և Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում կմեծանա։

«Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին մենք այստեղ որևէ լուրջ, անլուծելի խնդիր չունենք։ Հիմնական նպատակն իմ պատկերացմամբ՝ առևտրաշրջանառության տոկոսի աճի բարձրացումն է։ Հայ-իրանական  հարաբերությունները բավական դրական և դինամիկ զարգացող են»,- ասաց Գոհար Իսկանդարյանը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին