Գլխավոր » Հայ հրշեջ-փրկարարները օգնել են մարել Թուրքիայի տարածքից բռնկված հրդեհը
Այլ Լուրեր

Հայ հրշեջ-փրկարարները օգնել են մարել Թուրքիայի տարածքից բռնկված հրդեհը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները ՌԴ սահմանապահ զորքերի օժանդակությամբ մարել են Թուրքիայի տարածքում բռնկված և սահմանային գոտում տարածված հրդեհը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: 

«911» ծառայություն նոյեմբերի 15-ին՝ ժամը 15։12-ին, տեղեկություն է հաղորդվել, որ Թուրքիայի Հանրապետության տարածքում հրդեհ է բռնկվել, առկա է տարածման վտանգ դեպի ՀՀ տարածք՝ Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին: Համագործակցված աշխատանքների արդյունքում ժամը 19:30-ին հրդեհը հաջողվել է մարել:

ՀՀ-ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի 3-րդ և 4-րդ ուղեկալների տարածքում այրվել է մոտ 320 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել են ՌԴ սահմանապահ զորքերի 40 զինծառայող, «Արփի լիճ» ազգային պարկի 3 աշխատակից և Զարիշատ համայնքի 7 բնակիչ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին