27 C
Yerevan
26 Սեպտեմբերի, 2020
100140.8 By Google Analytics 25.09.2020
Գլխավոր » Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱՀ պետական բյուջեի փոփոխությունների օրինագծին
Այլ Լուրեր

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱՀ պետական բյուջեի փոփոխությունների օրինագծին

Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի օգոստոսի 11-ին տեղի ունեցած նիստին, որը նախագահել է Արթուր Հարությունյանը, ԱՀ Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը երկրորդ ընթերցմանն է ներկայացրել ««ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հանձնաժողովի ձայների` 4 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ օրենքին տրվել է դրական եզրակացություն:

Հաջորդիվ Հանձնաժողովը քննարկել և հավանություն է տվել  Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի համար «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության կողմից առաջադրված Գրիգորի Մարտիրոսյանի թեկնածությունը ԱԺ լիագումար նիստում քննարկելուն:

«ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 128-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստում:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին