3 C
Yerevan
31 Մարտի, 2020
51174 By Google Analytics
Գլխավոր » Հանձնաժողովն ինչպե՞ս պետք է ի հայտ բերի՝ այդ դատավորի թեկնածուն քրեական ենթամշակույթ կրող անձի հետ որևէ շփում ունեցել է, չի ունեցել. Տարոն Սիմոնյան
Իրավունք

Հանձնաժողովն ինչպե՞ս պետք է ի հայտ բերի՝ այդ դատավորի թեկնածուն քրեական ենթամշակույթ կրող անձի հետ որևէ շփում ունեցել է, չի ունեցել. Տարոն Սիմոնյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին իրավասություն ենք տվել, որ ստուգի անձի` դատավորի թեկնածուի քրեական ենթամշակույթին հարելու հանգամանքը, բայց գործնականում սա ո՞նց է կազմակերպվելու․ ես խնդիր եմ տեսնում, որովհետև հանձնաժողովը օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու ո՛չ իրավասություն ունի, ո՛չ էլ իրավունք ունի ինչ-որ մեկին խնդրել, որ նման միջոցառում կազմակերպեն և տեղեկատվությունն իրեն տրամադրեն: Գործնականում  դուք ո՞նց եք պատկերացնում, այդ հանձնաժողովն ինչպե՞ս պետք է ի հայտ բերի այդ դատավորի թեկնածուն քրեական ենթամշակույթ կրող անձի հետ որևէ շփում ունեցել է, չի ունեցել, թե պարզապես ֆեյսբուքյան կամ լրատվական դաշտի մակարդակում պետք է դա ուսումնասիրվի: Այսօր մարտի 25-ին, ԱԺ նիստում այս հարցադրումով հանդես եկավ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Ի պատասխան ԼՀԿ պատգամավորի հարցերի՝  ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց․ «Ցանկացած բարեվարքության ստուգման մեխանիզմ, կլինի դա քրեական ենթամշակույթ, թե ոչ, ենթադրում է սոցիալական ցանցերի և ԶԼՄ-ների հրապարակումների ուսումնասիրություն: Այնուամենայնիվ դրանք վճռորոշ նշանակություն չեն կարող ունենալ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավունք ունի դիմելու ցանկացած պետական, տեղական ինքնակառավարման մարմիններ և ստանալու իրեն հետաքրքրող տեղեկատվություն»:

Տարոն Սիմոնյանն արձագանքեց, որ եթե ուզում ենք հաստատենք, որ անձը քրեական ենթամշակույթի հետ կապ ունի դա միայն դատարանի որոշմամբ կլինի․ «Եթե պարզապես խոսակցությունների մակարդակում պետք է լինի, որ անձը քրեական ենթամշակույթ կրող է և չունենանք իրավաբանական հաստատված փաստ, ապա քրեական ենթամշակույթ կրելու վերաբերյալ հոդվածը ես գործնականում կիրառական չեմ համարում: Օրինակ, եթե ՏԻՄ-ն ասաց, որ այո այսինչ անձի հետ շփում է ունեցել այդ դատավորի թեկանծուն, և այդ անձը հայտնի է որպես հեղինակություն` արդյոք դա բավարար է, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դա հիմք ընդունի, որովհետև անգամ այդ փաստը կարող է դատական կարգով վիճարկվել»։

Ռուստամ Բադասյանն էլ հստակեցրեց, որ խոսքը գնում է այդ տեղեկությունները հավաքելու և դրանք խորհրդատվական եզրակացությամբ արտացոլելու մասին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին