12.6 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54255 By Google Analytics
Գլխավոր » Հանձնարարականը, որ տրվում է, պետք է կատարվի, կամ հիմնավորում լինի, որ հնարավոր չէ կատարել, չկրկնվի նման բան․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն

Հանձնարարականը, որ տրվում է, պետք է կատարվի, կամ հիմնավորում լինի, որ հնարավոր չէ կատարել, չկրկնվի նման բան․ Նիկոլ Փաշինյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հանձնարարականը, որ տրվում է, պետք է կատարվի, կամ հիմնավորում լինի, որ հնարավոր չէ կատարել: Այսօր Կառավարության նիստին գործադիրի անդամներին նման նկատողություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ քննարկվում էր ՀՀ քաղաքաշինության կոմիտեին գումար հատկացնելու մասին հարցը: Վարչապետը նկատեց,որ  ամեն անգամ նույն թեմային անդրադառնում է։

 «Այս թեմային ամեն շաբաթ վերադառնում ենք, ախր, որքան կարելի է անընդհատ ասել: Պարոն Ղուլարյան, եթե 2020 թվականի արդյունքներով պարզվեց, որ 26 միլիոն պակաս է ծախսել իր գումարներից քաղաքաշինության կոմիտեն, այս խոսակցությունը դառնալու է մեծ պատմություն», — նշեց Փաշինյանը՝ դիմելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանին:

Փաշինյանը նկատեց, որ մի շարք ծրագրեր սպասում են ֆինանսավորման։

« Եթե մենք տարվա վերջում ենթադրենք 10 միլիարդ դրամ չենք ծախսելու, ապա այսօր կան ուրիշ ծրագրեր, որ սպասում են ֆինանսավորման: Մենք բոլորս գիտենք թերակատարելու ենք, բայց հնարավորինս գալիս շատ փող ենք տալու: Կարող ենք 26 միլիոնը ուրիշ տեղ ծախսել ու կարող է ավելի արդյունավետ տեղ կա: էսօր էս ինչ ծանր նիստ ստացվեց, սա էլ չենք քվեարկում»,-շարունակեց Փաշինյանը՝ հարցը ուղարկելով կոմիտե, որպեսզի նորից քննարկեն։

Փաշինյանին բարկացրեց այն հանգամանքը, որ հանձնարարականները ժամանակին չեն կատատվում։ Նա շեշտեց՝ իր հանձնարարականները եղել ու շարունակելու են մնալ հրապարակային։

« Քանի անգամ զգուշացնեմ, չկրկնվի սենց դեպք, որտեղ սենց դեպք կրկնվեց, ես ստիպված եմ լինելու միջոց ձեռնարկել»,- շեշտց Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ Հոդվածներ

Բաշխվել է 10 միլիարդ 700 միլիոն դրամի տնտեսական եւ սոցիալական աջակցություն․ վարչապետ

Սերինե

Մայիսի 1-ից գազալցակայաններում այլեւս խաղային ավտոմատներ չեն լինի․ վարչապետ

Սերինե

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին