14 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
107203.2 By Google Analytics 19.10.2020
Գլխավոր » Հանրային վերահսկողությունը ոչ թե «գործ տալ» է, այլ՝ սրտացավության դրսևորում․ Դավիթ Սանասարյան
Այլ Լուրեր

Հանրային վերահսկողությունը ոչ թե «գործ տալ» է, այլ՝ սրտացավության դրսևորում․ Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հանրային վերահսկողությունն արդյունքներ է տալիս։

Երեկվա համեմատ այսօր զինծառայողների ծնողների կողմից կուտակումներ չկային Մուրացանի զինվորական գլխավոր հոսպիտալի դիմաց, ինչպես նաև, եթե երեկ զինվորականների մեծ մասը աշխատանքի գնալուց նույն մեքենայի մեջ առանց դիմակ էին երթևեկում, այսօր ահագին քչացել էր այդ դեպքերը, ինչը նշանակում է, որ ՊՆ և ԳՇ ղեկավարությունները կոնկրետ հրանանգեր են տվել իրենց ենթակա պատասխանատուներին։

Վստահաբար կարող եմ ասել, որ վերջին օրերին տարբեր կազմակերպությունների դիմաց առաջացող մեծ կուտակումների այսօրվա փոփոխված պատկերը նույնպես այդ վերահսկողության արդյունքն է։

Սիրելի՛ հայրենակիցներ, անկախ իշխանության հանդեպ ունեցած մեր վերաբերմունքից, նրա վարած հակաճգնաժամային կամ այլ քաղաքականության շուրջ ունեցած անհամաձայնություններից, հիմա, առավել քան երբևէ, կարիք ունենք օրինակելի վարքագիծ դսրևորել՝ պապհանելով հակահամաճարակային կանոնները։ Վստահ եմ, որ կարող ենք։

Հանրային վերահսկողությունը ոչ թե «գործ տալ» է, այլ՝ սրտացավության դրսևորում։

Առողջ ու անփորձանք եղեք։

Սիրում եմ բոլորիդ»։

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանում գործող օտարերկրյա գործակալնե՛ր, հանկարծ չփորձե՛ք դավադրություն կազմակերպել. Դավիթ Սանասարյան

Նատա Հարությունյան

Պետությանս թիկունքում սրիկայություն անողներն ավելի վտանգավոր թշնամի են, քան զինվորիս վրա կրակողները. Դավիթ Սանասարյան

Նատա Հարությունյան

Դավիթ Սանասարյանի կոչը նախորդ իշխանության ներկայացուցիչներին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին