24 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83244.8 By Google Analytics 07.07.2020
Գլխավոր » Հանրային տրանսպորտի և տաքսիների վարորդների, ուղևորների մոտ հայտնաբերվել են խախտումներ
Այլ Լուրեր

Հանրային տրանսպորտի և տաքսիների վարորդների, ուղևորների մոտ հայտնաբերվել են խախտումներ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, համագործակցելով ՀՀոստիկանությանծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, մայիսի 31-ի առավոտյան 09:00-ից սկսած շարունակել են արտակարգ ռեժիմով մշտադիտարկումներ և հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի, Նոր-Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում:

Մշտադիտարկման և վերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտի և տաքսի ավտոմոբիլների վարորդների և ուղևորների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ:

Արձանագրված խախտումների հիմքով Ճանապարհային ոստիկանությունը կազմել է համապատասխան արձանագրություններ, նաև Տեսչական մարմնի մասնագետները վարորդների և ուղևորների շրջանում իրականացրել ենակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ։

Մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվող մշտադիտարկումներին զուգահեռ Տեսչական մարմնի բոլոր տարածքային ստորաբաժանումների աշխատակիցներըմարզերումևս հսկողություն են իրականացրելհանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ:

Առավոտից ՀՀ ամբողջ տարածքում իրականացվող լայնամասշտաբ մշտադիտարկումները և ուժեղացված վերահսկողությունը շարունակվելու են ողջ օրվա ընթացքում:

Նմանատիպ Հոդվածներ

Խախտումներ են հայտնաբերվել տաքսու վարորդների մոտ.տեսչական մարմինը շարունակում է ստուգումները

Սերինե

ՊՎԾ-ն խախտումներ է արձանագրել ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում

Աշխեն

ԱԱՏՄ-ն համայնքային մարմիններում մոնիտորինգ իրականացնելիս խախտումներ է հայտնաբերել

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին