31 C
Yerevan
5 Օգոստոսի, 2020
90108.8 By Google Analytics 04.08.2020
Գլխավոր » Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով
Այլ Լուրեր

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հանրապետության տարածքում հուլիսի 4-5-ը և 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ  առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 4-5-ը և 9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ: Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Նմանատիպ Հոդվածներ

Հանրապետության որոշ հատվածներում հուլիսի 20-21-ին սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն

Սերինե

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Աշխեն

Բուք, օդի ջերմաստիճանի կտրուկ իջեցում. ՀՀ տարածք կներթափանցի ցուրտ ցիկլոն

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին