7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54048 By Google Analytics
Գլխավոր » Հանրաքվեի անցկացումը ՍԴ-ում վիճարկելու ինտրիգը պահպանվում է. ՍԴ դիմելու համար ժամկետ սահմանված չէ
Գլխավոր Նորություններ

Հանրաքվեի անցկացումը ՍԴ-ում վիճարկելու ինտրիգը պահպանվում է. ՍԴ դիմելու համար ժամկետ սահմանված չէ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի շուրջ նոր զարգացումները լիովին բացառել հնարավոր չէ. Պարզվում է՝ ՍԴ-ում այն վիճարկելու համար «ԱԺ կանոնակարգ» ու «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում պատգամավորների կողմից ԱԺ դիմելու համար ժամկետներ նախատեսված չեն: Ասել է թե՝ խորհրդարանական ընդդիմությունը կարող է հանրաքվեից 1 կամ 2 շաբաթ առաջ էլ դիմել ՍԴ՝ պարզելու հակասահմադրակա՞ն է բերված նախագիծը, թե՞ ոչ: Ու եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, այն չի կարող դրվել հանրաքվեի:

ՀՀ արդարադատության նախկին նախարար, գործող Սահմանադրության համահեղինակ Դավիթ Հարությունյանը NewArmenia-ի հարցին ի պատասխան հաստատեց տեղեկությունը, որ օրենքով ժամկետների սահմանափակում չկա՝ հավելելով, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հակասահմանադրական ճանաչելու դեպքում հակասահմանադրական կճանաչվի նաև նախագահի հրամանագիրը հանրաքվե անցկացնելու մասին: «Այդ ժամանակ, կարծում եմ, նախագահը կկատարի իր քայլը»,-ասաց Հարությունյանը՝ նկատի ունենալով, որ Արմեն Սարգսյանը հետ կկանչի իր ստորագրությունը:

Ակնհայտ է, որ նախկին իշխանությունը փորձեր անելու է այս սցենարն իրագործելու համար՝ հատկապես, որ մի շարք ՀՀԿ-ականներ հայտարարում են, որ հանրաքվե չի լինելու: Նման հայտարարություն է արել անգամ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Չի բացառվում, որ նոր հայտարարություններ լինեն միջազգային կառույցներից, քանի որ գործող Սահմանադրությամբ սահմանադրական փոփոխությունների փաթեթի առթիվ Սահմանադրական դատարանի եզրակացությունը պարտադիր է: Հանրաքվեի ժամանակ այն պետք է լինի յուրաքանյուր տեղամասում:

Ինտրիգը, սակայն, պահպանվում է ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի որոշումների տիրույթում: Չնայած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե ՍԴ դիմելու համար «Լուսավոր Հայաստանի» ստորագրահավաքին չի միանա, քանի որ ՍԴ-ի կազմն այդ հարցով շահագրգիռ կողմ է, ԲՀԿ որոշումների հաստատակամությանը վստահելը մի փոքր դժվար է՝ հատկապես հաշվի առնելով «քաղաքական առևտրի» գնալու ԲՀԿ-ի երկարամյա փորձը: 

Արդեն իսկ թե ԼՀԿ-ն, թե ԲՀԿ-ն հակաիրավական և հակասահմանադրական են հայտարարել Սանհամադրական փաթեթը առանց Սահմանադրական դատարանի ու Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունների հանրաքվեի դնելու որոշումը: Իրենց հայտարարություններում շեշտել են, որ «Հանրաքվեի մասին» օրենքը ցույց է տալիս Սահմանադրական դատարանի եզրակացության պարտադիր լինելու հանգամանքը, մասնավորապես 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, տեղամասային կենտրոնում:  

Դժվար է պատկերացնել, թե այսքանից հետո ԲՀԿ-ն ի՞նչ հիմնավորումներով կարող է հայտնվել «Այո»-ի շտաբում: Առաջիկա օրերին կկայանա ԲՀԿ քաղխորհրդի նիստը և կուսակցությունը կհայտարարի դիրքորոշումը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ: Ի՞նչն է այս պահին «Ոչ»-ից հետ պահում հեղափոխությունից հետո քաղաքական տանիքից զրկված ԲՀԿ-ին, բիզնես շահե՞րը, թե՞ ընտրողների հնարավոր կորուստը, դժվար է ասել: Մամուլում գրվել է նաև, որ ԲՀԿ որոշման վրա կարող են ազդել որոշ քրգործեր:

Իսկ «Լուսավոր Հայաստան»-ը արդեն անգամ կազմել է ՍԴ ուղարկվելիք դիմումը ու հայտարարում է, որ կուղարկի այն, երբ 10 ԲՀԿ-ականներ միանան: «Մենք պատրաստ ենք դիմել, եթե 10 պատգամավորները միանան», — NewArmenia-ի հետ զրույցում իրենց պատրաստակամությունը վերահաստատեց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը:  

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան»-ն այսօր ունի 17 պատգամավոր, իսկ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 ստորագրություն։ Եթե մինչ ապրիլի 5-ը որևէ պահի ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն որոշում կայացնեն դիմել Սահմանադրական դատարան, դա կդառնա հանրաքվեն տապալելու ուղիղ ճանապարհ: 

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Կորոնավիրուսից հետո հանրաքվեն իրատեսական չէ, ԱԺ-ն պետք է ընտրի ՍԴ դատավորներին

Diana Amirkhanyan

ՍԴ անդամները պետք է հրաժարական տան, ստեղծված իրավիճակում սա է հարցի լուծումը․ Ստեփան Սաֆարյան

Diana Amirkhanyan

ՍԴ-ն քննարկում է ՀՀ նախագահի դիմումով վիճարկվող նորմերը

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին