February 17, 2020
Գլխավոր » Հանրաքվեի քարոզարշավին որևէ ձևով չենք մասնակցելու. ՀՀԿ-ի հայտարարությունը
Քաղաքականություն

Հանրաքվեի քարոզարշավին որևէ ձևով չենք մասնակցելու. ՀՀԿ-ի հայտարարությունը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կրկին արձանագրում է, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հակասահմանդրական է, հակաիրավական և հակաժողովրդավարական:

Հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և “Ազգային ժողովի կանոնակարգ” սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որևէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու և ժողովրդավարությունը ամրապնդելու ուղենիշների հետ:

Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, ինչը ոչ միայն չի լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև ծառացած բազմաթիվ իրական խնդիրները, այլև պետականությունը քանդելու հերթական քայլն է:

Հանրաքվեի օրակարգը կործանիչ է: Այն հանրությանն առավել կարևոր խնդիրներից շեղելու և իշխանության արձանագրած ձախողումները թաքցնելու առիթ է:

Մենք, արձանագրելով վերոգրյալը և չցանկանալով մասնակից դառնալ Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի կողմից հասարակությունը կրկին պառակտելու կործանարար գործընթացին, հայտարարում ենք մեր որոշումը հակասահմանդրական հանրաքվեի քարոզարշավին որևէ ձևով չմասնակցելու վերաբերյալ:

Միաժամանակ ցավով ահազանգում ենք, որ միջազգային հանրության արձագանքը վկայում է, որ այս գործընթացը հարիր չէ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությանը, վնասում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը, ինչի հետևանքները ծանր կլինեն երկրի ազգային օրակարգի առաջխաղացման և տարածաշրջանային մարտահրավերների սրացման համատեքստում, ինչպես նաև թուլացնելու են Հայաստանի դիրքերը Արցախյան բանակցություններում:

Նմանատիպ Հոդվածներ

Կառավարությունը գումար տրամադրեց ԱԺ ընտրություններում 3 տոկոսի շեմն անցածներին. ՀՀԿ-ն ևս կստանա

Diana Amirkhanyan

ՀՀԿ-ն որոշել է չեզոք մնալ և չմասնակցել քարոզարշավին. «Ժողովուրդ»

Սերինե

ՀՀԿ գրասենյակը, որտեղ նստում էր Գրիգորիչը, դարձել է մերսման սրահ. «Ժամանակ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին