3 C
Yerevan
29 Փետրվարի, 2020
Գլխավոր » Հանրաքվեն՝ որպես քաղաքական ուժերի դիրքավորման կարևոր հանգրվան
Գլխավոր Նորություններ

Հանրաքվեն՝ որպես քաղաքական ուժերի դիրքավորման կարևոր հանգրվան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի արդյունքները մեծ նշանակություն ունեն Հայաստանի համար։ Այն հանգուցալուծելու է Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը։ Հարցն ընդգծված քաղաքական է՝ կապված Հայաստանի բնականոն զարգացման, կարևորագույն բարեփոխումների հեռանկարների հետ։

Բոլոր այն ուժերը, որոնք իրենց քաղաքական օրակարգն առաջ մղելու համար այս կամ այն իրավական պատրվակն են վկայակոչում, հանրաքվեին գնալու իշխանության որոշումը քննադատելու համար, պարզ մանիպուլյացիա են անում։ Նույնիսկ ավելին, իրենց ներկայացնելով հեղափոխության, փոփոխությունների կողմնակից, այդ ուժերից մի քանիսն իրականում ցանկանում են հեղափոխության ձախողում։ Նրանք միայն դրա մեջ են տեսնում իրենց քաղաքական ապագան։

Հայաստանում չկա մեկը, ով չգիտի, թե ինչպես է ՍԴ անդամ ապա նախագահ ընտրվել Հ․ Թովմասյանը։ Քաղաքական ուժերն ու մասնագետներն էլ լավ գիտեն, թե ինչպիսի տեքստ է մատուցել վերջինս Սերժ Սարգսյանին՝ ապահովելով ՍԴ-ում իր դերակատարության կարևորությունը։ Հ․Թովմասյանի մտահղացմամբ Սահմանադրության ցանկացած հոդվածի փոփոխություն ՍԴ-ի կողմից արգելափակելու անսահմանափակ իրավունք է տրված։ Հիմա ի՞նչ նպատակ են հետապնդում այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս, իբր, իրավունքի պաշտպանի դիրքերից։ Նրանք շատ լավ գիտեն, որ այդ անհեթեթ, իրավագիտության տեսանկյունից անհիմն գործառույթը ներառվել էր Հ․ Թովմասյանի անձնական փառասիրությունը շոյելու, իր նշանակությունը բարձրացնելու համար։ Իրավական ճանապարհից շեղվելու մեջ իշխանություններին մեղադրանքը, բացի սեփական «խաղն» ունենալու ցանկությունից, նաև նշանակում է աջակցել Հ․ Թովամասյանի բազմաթիվ ապօրինություններին ։

Հանրաքվեին գնալու որոշումը ցուցադրում է բարդ իրավիճակներում ժողովրդի կարծիքը հարցնելու, խնդրահարույց հարցերը՝ ժողովրդի օրհնությանն արժանացնելու, հանգուցալուծմանը հնարավորինս մեծ լեգիտիմություն հաղորդելու իշխանության կամքը։ Մենք հավատում ենք, որ հարցը կարգավորվելուց բացի այլ տարբերակ չունի, հետևաբար բարեփոխումներից խոսող որևէ քաղաքական ուժ իր հերթին այլընտրանք չունի, քան սատարելու ժողովրդի կարծիքը հայցելու իշխանության նախաձեռնությունը։

«Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները քաջ գիտակցում են քաղաքական պահը և որևէ դեպքում չպետք է վկայակոչեն Հ․ Թովմասյանի դրած «իրավական» թակարդները` հարցն, իբր, իրավական հարթություն տեղափոխելու համար։ Սա կարևոր պահ է` այդ քաղաքական ուժերի համար ճիշտ կողմնորոշվելու, հին ժամանակների բարքերը մերժված համարելու համար։

Նմանատիպ Հոդվածներ

ՍԴ շենքում գուցե կա շատ լավ խառատ, բայց նրա ասածները մենք լսե՞նք միայն նրա համար, որ ՍԴ շենքում է նստո՞ւմ․ Արմեն Մարտիրոսյանը՝ Հրայր Թովմասյանի մասին (տեսանյութ)

Diana Amirkhanyan

«Վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ ՍԴ-ն ներկայիս կազմով չի կարող սահմանադրական արդարադատություն իրականացնել»․ ՔՈ

Diana Amirkhanyan

ՍԴ-ն Հրայր Թովմասյանի ուղիղ ցուցումով պաշտոնապես ներգրավվում է ՍԴ դատավորի դեմ ապատեղեկատվության տարածման մեջ․ Վահե Գրիգորյան

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին