22 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2020
101049.6 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Հանրաքվեն արվում է մեկ մարդու աշխատանքից ազատվելու համար և այդ մեկ մարդը արժանի չէ այս ամենին․ Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)
Քաղաքականություն

Հանրաքվեն արվում է մեկ մարդու աշխատանքից ազատվելու համար և այդ մեկ մարդը արժանի չէ այս ամենին․ Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

Իշխանությունը մի բան է լավ անում՝ բաժանել սևի ու սպիտակի, ատելության մթնոլորտ ձևավորել, ինչ-որ մեկին հայտարարել «սև սատանա»։ Այս մասին NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Նա նշեց, որ վարչապետի ելույթով սկիզբ դրվեց, որ նրանք, ովքեր կհամարձակվեն դեմ կանգնել ժողովրդի ձայնին, կհամարվեն հակապետական։

Ըստ նրա՝ հանրաքվեն «արվում է մեկ մարդու աշխատանքից ազատվելու համար և այդ մեկ մարդը արժանի չէ այս ամենին»։

«Մի հատ դուրս եկեք քաղաք ու հարցրեք՝ քանի՞ հոգու կյանքի վրա է ազդեցություն ունենում Հրայր Թովմասյանը։ Պոլիկլինիկաները վատ են, գյուղացիները խմելու ջուր չունեն․․․Մեկ մարդ ու ամբողջ երկիր։ Ամբողջ երկիրը խառնում ենք իրար մեկ մարդու համար»,- ասաց նա։

Ըստ Գորգիսյանի՝ Սահմանադրությունը պետք է փոխվի, բայց ոչ այս ճանապարհով։

Նմանատիպ Հոդվածներ

«Հենց Փաշինյանի ռեյտինգն ընկնում է, Սարգսյանն ու Քոչարյանը հարցազրույց են տալիս». Գևորգ Գորգիսյան

Սերինե

Նախագծերը կարող էինք սեպտեմբերին քննարկել՝ չվտանգելով մեր կյանքը․ Գ․ Գորգիսյանը՝ ԱԺ արտահերթ նիստի մասին

Սերինե

Վարչապետի հրաժարականն արդիական չէ, որովհետև նա դեռ անելիք ունի և պետք է պատասխան տա․ Գ․Գորգիսյան

Ani Grigoryan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին