17 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107497.6 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Հանրության դժգոհությունը լսելի դարձնելու նպատակով ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիք» կուսակցությունը հոկտեմբերի 8-ին համապետական հանարահավաք են հրավիրում․ Իվետա Տոնոյան
Այլ Լուրեր

Հանրության դժգոհությունը լսելի դարձնելու նպատակով ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիք» կուսակցությունը հոկտեմբերի 8-ին համապետական հանարահավաք են հրավիրում․ Իվետա Տոնոյան

«Հոկտեմբերի 8-ին, ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիք» կուսակցությունը հրավիրում են համապետական հանրահավաք։ Այս երկու քաղաքական ուժերի հետ ԲՀԿ-ի գործակցությունը ունի մի քանի ամսվա պատմություն, որը անցել է շատ  արդյունավետ։ Արդեն նշել ենք, որ այս երկու տարիների ընթացքում հանրության լայն զանգվածների հույսերն ու սպասումներն այդպես էլ չարդարացան, և այսօր հանրության մոտ կա լուրջ դժգոհություն: Հանրության ձայնը լսելի դարձնելու նպատակով այս երեք ուժերը հրավիրում են հանարահավաք»,- այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Դիտարկմանը, թե մտավախություն ունեիք, որ ձեզ միայնակ չէր հաջողվի մեծ հանարահավաք անցկացնել, այդ պատճառով եք դիմել քաղաքական այս երկու ուժերին, Տոնոյանն ասաց․ «Բացարձակապես ոչ, որովհետև ԲՀԿ-ն հանրային մեծ վստահություն ունի, պարզապես նպատակահարմար ենք գտել միասնաբար հանդես գալ, քանի որ օրակարգը միասնական է»,- եզրափակեց Իվետա Տոնոյանը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Իվետա Տոնոյանը՝ «Դոսյեում» Գագիկ Ծառուկյանի անվան շրջանառվելու մասին

Նատա Հարությունյան

Պատգամավոր Իվետա Տոնոյանը վարակվել է կորոնավիրուսով

Սերինե

«Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի». Իվետա Տոնոյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին