13 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108092.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հերքում է իր մասին հրապարակումը
Այլ Լուրեր

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հերքում է իր մասին հրապարակումը

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հերքել է մամուլում այսօր հայտնված տեղեկությունը: Նրա հերքումը ներկայացնում ենք ստորև.

2020 թվականի սեպտեմբերի 24-ին «Ժամանակ» թերթը գրել է, որ իբրև Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը Հաշվեքննիչ պալատը լցրել է ծանոթ-բարեկամներով և այլն։ Դրանց վերաբերյալ ներկայացվում են հետևյալ փաստերը, որոնք վկայում են, որ այդ ամենը պարզապես ապատեղեկատվություն է։ Մասնավորապես՝

· Հաշվեքննիչ պալատի 9-րդ վարչության պետ Սամվել Յոլյանը պալատում աշխատում է դեռևս 1999 թվականից, որպես բաժնի վարիչ, հետագայում որպես վարչության պետ և ՀՀ ազգային ժողովի վերահսկիչ պալատի խորհրդի անդամ, այն դեպքում երբ Լևոն Յոլյանը Հաշվեքննիչ պալատը նախագահում է 2017 թվականից:

· Գլխավոր քարտուղար Հայկ Ավագյանը ՀՀ վերահսկիչ պալատում աշխատում է դեռևս 2005 թվականից։ Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ գլխավոր մասնագետ, եղել է իրավաբանական վարչության պետի տեղակալ և արարողակարգի և փաստաթղթաշրջանառության վարչության պետի տեղակալ:

· Լևոն Յոլյանի կողմից Արմեն Գևորգյանին Հաշվեքննիչ պալատի անդամ նշանակելու կապակցությամբ հայտնվում է, որ Հաշվեքննիչ պալատի նախագահը նման իրավասություններով լիազորված չէ և Արմեն Գևորգյանը Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ է նշանակվել ՀՀ Նախագահի հրամանագրով: Ինչ վերաբերվում է Հաշվեքննիչ պալատի անդամ Արմեն Գևորգյանի հետ մանկության ընկերությանը, ապա վերջինս և Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի տարիքային տարբերությունը կազմում է շուրջ 9 տարի և առնվազն նրանք մանկության ընկերներ նման տարիքային տարբերությամբ չէին կարող լինել:

· Ինչ վերաբերվում է ծառայողական մեքենաները հայեցողությամբ հատկացնելուն, ապա այդ գործընթացը կարգավորվում է օրենսդրությամբ, ըստ որի ծառայողական մեքենաներ են հատկացվում Հաշվեքննիչ պալատի նախագահին, Հաշվեքննիչ

պալատի անդամներին և գլխավոր քարտուղարին, ըստ այդմ որևէ այլ պաշտոնյաի ծառայողական մեքենա չի հատկացվել, այդ թվում 9-րդ վարչության պետ Սամվել Յոլյանին:

· Պարգևատրումների վերաբերյալ բազմիցս տեղեկացվել է, որ Հաշվեքննիչ պալատում պարգևատրումները տրամադրվում են համաձայն Հաշվեքննիչ պալատի 29.03.2019 թվականի թիվ 7/6 որոշմամբ հաստատված կարգով, ըստ որի բացառվում են կամայական որոշումները: Հաշվեքննիչ պալատում պարգևատրվում են բոլորը (ըստ իրենց կատարած աշխատանքի նշանակության, ծավալի, որակի, բարդության և այլ չափանիշների) և որևէ մեկը որևէ արտոնություն չի կարող ունենալ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին