24 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90809.6 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը հետաձգվել է լրացուցիչ կոնսուլտացիա անցկացնելու համար․ Վլադիմիր Զայնետդինով
Այլ Լուրեր

ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը հետաձգվել է լրացուցիչ կոնսուլտացիա անցկացնելու համար․ Վլադիմիր Զայնետդինով

հետևեք մեզ նաև Telegram-ում

Քիչ առաջ ՀԱՊԿ պաշտոնական կայքում տեղադրվել էր տեղեկատվություն այն մասին, որ այսօր տեղի կունենա ՀԱՊԿ նիստ՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ուսումնասիրելու հարցով: Սակայն, տեղեկատվությունը կայքից հանվել է:

NewArmenia.am-ի հետ զրույցում ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն ասաց, որ ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը հետաձգվել է:

«Նիստը հետաձգվել է, որովհետև կա անհրաժեշտություն լրացուցիչ կոնսուլտացիա անցկացնել և հստակեցնել այն ֆորմատը, որով պետք է քննարկվի հարցը»,- նշեց խոսնակը։

Թե մոտավոր ե՞րբ կգումարվի նիստը, Վլադիմիր Զայնետդինովն ասաց, որ այդ մասին իրենք կհայտարարեն, երբ կայացնեն համապատասխան որոշում:

Տիգրանուհի Մարտիրոսյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին