-4 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2020
116393.6 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » ՀԱՊԿ-ն պլանավորում է 2021-ին բանակցություններ սկսել ՄԱԿ-ում իր խաղաղապահներին ընդգրկելու հարցի շուրջ
Այլ Լուրեր

ՀԱՊԿ-ն պլանավորում է 2021-ին բանակցություններ սկսել ՄԱԿ-ում իր խաղաղապահներին ընդգրկելու հարցի շուրջ

ՀԱՊԿ-ն նախատեսում է մինչև տարվա վերջ ավարտել անհրաժեշտ իրավական աշխատանքը Միավորված ազգերի կազմակերպությունում իր խաղաղապահներին ներառելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի զարգացման հեռանկարային ուղղություններից մեկը նրանց մասնակցությունն է ՄԱԿ -ի հովանու ներքո իրականացվող գործողություններին:

«Մեծ աշխատանք է կատարվել ՄԱԿ-ի քարտուղարության ստորաբաժանումների կողմից: Մենք այնտեղ աջակցություն ենք ստացել: Այժմ աշխատանքներ են տարվում մեր օրենսդրությունը միջազգային կազմակերպության չափանիշներին համապատասխան շտկելու ուղղությամբ: Կարծում եմ ՝ այս տարի կավարտենք իրավական աշխատանքը և հաջորդ տարի կսկսենք բանակցությունները ՄԱԿ-ում մեր խաղաղապահներին ընդգրկելու հարցի շուրջ»,- ասել է Զասը:

Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ գլխավոր նպատակը միջազգային խաղաղության եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդումն ու պահպանումն է ոչ թե ռազմական, այլ քաղաքական միջոցներով: Դրա համար կան լավ պատրաստված ստորաբաժանումներ, որոնք կարող են լուծել խաղաղապահական խնդիրներ, պայմաններ ստեղծել հակամարտող կողմերի զսպման, բանակցային գործընթացի մեկնարկի և ընդհանուր առմամբ խաղաղության հաստատման համար:

«Մեզ մոտ մշակվել է խաղաղապահ գործողությունների անցկացման համար անհրաժեշտ ողջ իրավական բազան և ձևավորվել են համապատասխան ուժեր և միջոցներ: ՀԱՊԿ-ում խաղաղապահ ուժերի ընդհանուր թվաքանակը կազմում է 3,6 հազար մարդ մասնակից երկրներից: Նրանք լավ պատրաստված են, այդ ստորաբաժանումների զինծառայողների մեծ մասը խաղաղապահ գործողություններին մասնակցելու փորձ ունեն», — հավելել է Ստանիսլավ Զասը :

 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաեւ ընդգծել է, որ այժմ օրակարգում դրված չէ ՀԱՊԿ խաղաղապահների ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընդգրկելու հարցը:

Նմանատիպ Հոդվածներ

Արմեն Գրիգորյանը մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի առցանց նիստին

Անի Գրիգորյան

ՀԱՊԿ-ը լուրջ մտահոգություն է հայտնել ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման կապակցությամբ

Նատա Հարությունյան

ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսք չկա. ՌԴ-ում ՀՀ դեսպանը պարզաբանել է վարչապետ Փաշինյանի նամակը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին