11 C
Yerevan
6 Ապրիլի, 2020
53130 By Google Analytics
Գլխավոր » Հասարակական տրանսպորտի 25 վարորդի նկատմամբ կազմվել է արձանագրություն
Իրավունք

Հասարակական տրանսպորտի 25 վարորդի նկատմամբ կազմվել է արձանագրություն

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 12-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 897 տրանսպորտային միջոցներ, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 25 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ։

«Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները»․- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ Հոդվածներ

Ոստիկանությունը ապրիլի 3-6-ը բացահայտել է հանցագործության 87 դեպք

Diana Amirkhanyan

Ոստիկանությունը մեկ օրում վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել 477 անձի նկատմամբ

Diana Amirkhanyan

Արցախի ոստիկանությունը մարտի 31-ի ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացել

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին