15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » Ինչո՞ւ են թիրախավորում կին պաշտոնյաներին․ մեկնաբանում է իրավապաշտպանը
Այլ Լուրեր

Ինչո՞ւ են թիրախավորում կին պաշտոնյաներին․ մեկնաբանում է իրավապաշտպանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մեր հասարակությունում շարունակում է հաճախակի բնույթ կրել կանանց թիրախավորելը։ Վերջին մեկ տարվա ընթացքում հանրային տիրույթում որպես կին խոցելի կարգավիճակում են եղել ՊՎԾ լրատվության բաժնի նախկին ղեկավար Զարուհի Մեջլումյանը, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, օրերս էլ Քաղաքացիական ավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանը։

Արդյո՞ք կանայք թիրախավորվում են, որովհետև երիտասարդ տարիքում պաշտոն են զբաղեցնում, թե՞ մեր հասարակության կարծրատիպային մոտեցումներն են կնոջն ու տղամարդուն ոչ հավասար իրավուքներով նայելը։ Մեզ մոտ այս իրավիճակը ցածր կրթամակարդակի հետևա՞նք է, այսինքն հավասար իրավունքների անհրաժեշտ տեղեկատվության պակա՞ս կա` սկսած դպրոցական ծրագրերից, թե՞ ընտանեկան դաստիրակության գործոնը մեծ դեր ունի։

NewArmenia.am-ն այս խնդրի շուրջ զրուցել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։

«Իրականում, այո, կանայք թիրախավորված են և ավելի շատ են քննադատության թիրախում հայտնվում կապված թե՛ այն դիրքից, որը նրանք զբաղեցնում են հասարակական կյանքում, թե՛ կապված նրանց ընտանեկան կյանքի հետ։ Փաստացիորեն հանրությունն առավել խստապահանջ է վերաբերում կանանց, թե՛ նրանց հասարակական դիրքում, և թե՛ նրանց որպես ընտանիքի պարտականությունները կատարողների»,-ասաց մեր զրուցակիցը։

Իրավապաշտպանն ընդգծեց, որ կանանց վիրավորելը և քննադատելը միայն պաշտոնյաների հանդեպ չի լինում, դա նկատելի է նաև ընտանեկան բռնության ենթարկված կանանց վերաբերյալ հանրային քննարկումներում․ «Օրինակ վերջին դեպքը, երբ ամուսինը երկու երեխաների հետ վայր էր նետվել բարձրահարկից, ինչպես էին թիրախավորում նրա կնոջը, և կնոջ հասցեին էին հնչում մեղադրանքները կամ պարսավանքները։ Դա նշանակում է, որ հասարակությունն առավել խստապահանջ է կանանց հանդեպ, և կանանց թիրախավորելով՝ իրական պատասխանատվության սլաքն ուղղում է դեպի կանանց, և ոչ տղամարդկանց, և դա ավելի շատ նաև ինքնապաշտպանական ռեակցիա է»։

Անդրադառնալով մեր այն հարցին՝ արդյո՞ք հավասար իրավունքների անհրաժեշտ տեղեկատվության պակաս կա՝ սկսած դպրոցական ծրագրերից, թե՞ ընտանեկան դաստիարակության գործոնը մեծ դեր ունի՝ Զարուհի Հովհաննիսյանը պատասխանեց․  «Այդ ամենը զուգահեռ է զարգանում։ Եթե մենք կրթության մակարդակում փոփոխություն չենք մտցնում հավասարության գիտակցության մեջ, ուստի մենք ունենում ենք նաև վնասակար կարծրատիպերի ամրապնդում, ինչը կենցաղում ևս ի հայտ է գալիս, որովհետև ընտանեկան միջավայրը դա կառուցվածքային սեքսիզմի դրսևորման միջավայրն է»։ Իրավապաշտպանն ընդգծեց, որ ընտանիքում կանայք և տղամարդիկ հավասար դիրք չունեն, և դա կառուցվածքային բնույթ կրող երևույթ է․ «Իսկ ինստիտուցիոնալ մակարդակում դա քաղաքական ներկայությունն է՝ կանանց մասնակցությունը կրթական համակարգում, որպես ինստիտուտ կանանց դերը, և ընդհանրապես պատկերացումները դասագրքերով ինչպես են ներկայացվում մասնագիտական ընտրության տարբերակում, կամ այդ միջավայրում ինչպես են վերաբերվում կանանց, գիտական միջավայրում ինչպես են վերաբերվում։ Դա ինստիտուցիոնալ սեքսիզմ է։ Իսկ կենցաղայինն այն պարզ հարաբերություններն են, որոնք կառուցվում են մարդկանց միջև և այդ բոլոր մակարդակներում առկա կարծրատիպերը, եթե մենք չենք փոխում՝ կենցաղայինում դառնում են առավել ամրապնդված և շարունակական։»

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին