24 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83244.8 By Google Analytics 07.07.2020
Գլխավոր » Հաստատվել են բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի վճարովի և անվճար տեղերը
Գիտակրթական

Հաստատվել են բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի վճարովի և անվճար տեղերը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ կառավարությունը հաստատել է բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա՝ առկա ուսուցմամբ անվճար և վճարովի ընդունելության տեղերը բակալավրիատիմագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

2020-2021 ուսումնական տարվա՝ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ հատկացվել է 2.926 անվճար և 21.200 վճարովի տեղ:

Մագիստրատուրայում նախատեսված է 1.373 անվճար տեղ, այդ թվում՝ 80-ը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածների համար։

Պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է 151 տեղ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ։

Դոկտորանտուրայի համար՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ հատկացվել է 13 տեղ։

Նմանատիպ Հոդվածներ

Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության քննությունները կանցկացվեն նախատեսվածից ուշ

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին