15 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
106944 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Դաշնակցությունը սկզբունք ունեցող քաղաքական ուժ է․ Գ․ Պետրոյանը` ՀՅԴ-ի՝ պայքարը լքելու հավանականության մասին
Քաղաքականություն

Դաշնակցությունը սկզբունք ունեցող քաղաքական ուժ է․ Գ․ Պետրոյանը` ՀՅԴ-ի՝ պայքարը լքելու հավանականության մասին

NewArmenia.am-ն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ զրուցել է հոկտեմբերի 8-ին կայանալիք հանրահավաքից, որը հրավիրել են ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Հայրենիք»-ը:

— Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ եք կարծում՝ հոկտեմբերի 8-ին կկարողանա՞ք այնպիսի հուժկու հանրահավաք անել, որը կստիպի իշխանությանն անհանգստանալ։

-Եթե Փաշինյանը տղամարդավարի խոստանա, որ ցուցում չի տալու Ոստիկանությանը, որ տարածքային կետերն արգելափակեն, ապա այո։ Վերջին  դեպքերը ցույց են տալիս, որ Փաշինյանն ունի մարտավարություն, որ մեծաքանակ հավաքները կանխի ու պետավտոտեսուչներին ցուցում տա տարածքային կետերն արգելափակել։ Նրա խոսնակները երբեմն դայլայլում են, թե ԲՀԿ-ն չի կարող մարդ հավաքել և այլն, բայց, եթե արգելափակումներ չլինի, կտեսնեք, թե ինչքան մարդ կհավաքվի։

— Այսինքն՝ փորձելու եք մարզերից մարդիկ  բերել։

 — Ոչ թե փորձելու ենք մարդիկ բերել, այլ նորմալ է, որ հանրահավաքների ժամանակ, մարդիկ, օգտվելով իրենց ազատ տեղաշարժման իրավունքից, գան ու հանրահավաքին մասնակցեն։

— Ձեզ միացել է նաև ՀՅԴ-ն, ի՞նչ եք կարծում՝ նրանք այն ուժն են, որ մինչև վերջ ձեզ հետ կպայքարեն։

— Գուշակությունների սիրահար երբեք չեմ եղել, բայց Դաշնակցությունը սկզբունք ունեցող քաղաքական ուժ է։ Քննարկումների ժամանակ, եթե ընդհանուր սզկբունքները շատ լինեն, կարծում եմ, որ, այո, միասին կպայքարեն։ Բայց հիմա կանգնեմ ու ասեմ, որ խոստանում եմ, հավատացնում եմ, որ ՀՅԴ-ն մինչև վերջ պայքարելու է, իրավունք չունեմ։ Սակայն այս պահին կառուցողական ու առողջ համագործակցություն է գնում, կարծում եմ` այս համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում։

— Երբ ԲՀԿ-ն ՀՅԴ-ի հետ համագործակցությունը քննարկում էր, հիշում էր, որ անգամ 2014 թ-ին, երբ քառյակի շրջանակում համագործակցում էիք, ՀՅԴ-ն վերջին պահին լքեց պայքարի հարթակը, ավելին՝ հետագայում սատարեց օրվա իշխանությանը։ Չե՞ք վախենում սցենարի կրկնությունից։

— Անձամբ որևէ քննարկման չեմ մասնակցել, բայց  վախենալ որևէ բանից պետք չէ։ Սա քաղաքականութուն է, հիմա այդ ժամանակ իրենց  քաղաքական շահը կարող է այդպես է թելադրել, բայց հիմա կարող է այլ վարքագիծ ունենա։ Չպետք է հիմք դնենք, թե նրանք 2014 թ․-ին ինչ են արել, քանի որ այդ  ժամանակ այսօրվա իշխանություն էլ՝ որպես նախկին ընդդիմություն,  շատ բաներ խոսում ու խոստանում էր, ավելին՝ այսօրվա իշխանությունը 2018-ին էլ խոստումներ ուներ, հիմա ինչքա՞նն է արել իր խոստումներից։ Այնպես որ պետք չէ զուտ թվագրության վրա հղում անել՝ մտածելով, որ այս թվին, որ այս  քաղաքական ուժը այս բանն է արել, ուրեմն՝ հաստատ էլի կանի։ Նորից  ասեմ, որ Դաշնակցությանը վերաբերվում եմ որպես լուրջ քաղաքական ուժ, չեմ կասկածում, որ նրանք էլ կարծում են, որ երկիրը գնում է կործանման։ Կարծում եմ՝ գոնե ընդհանուր գաղափարի գիտակցումը մեզ կհամախմբի օր առաջ ազատվել այս ապիկար իշխանությունից։

— 2014 թ-ին, երբ քառյակից դուրս եկավ ՀՅԴ-ն, պատճառաբանեց, որ կողմ է Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխություններին։ Այսօր էլ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների փաթեթ են ներկայացնելու։ Բացառո՞ւմ եք, որ հիմա էլ կարող են սատարել սահմանդարական փոփոխություններին ու պայքարի կեսեց ձեզ կլքեն։

—  Չեմ կարող այլ քաղաքական ուժի մասին դատողություններ անել, բայց, կարծում եմ, որ պետք չէ հավասարության նշան դնել 2014-ի և այսօրվա միջև, քանի որ այսօր բոլորվին այլ է։ Այսօրվա նման շատ ընդդիմությունն երբեք չի եղել, հիմա պարզապես  ընդդիմության համախմբման խնդիրն է։ Թե հիմա որ քաղաքական ուժը որ պահին ինչ կեցվածք կընդունի, չեմ կարող գուշակել։ Համենայդեպս ԲՀԿ-ն վճռական է իր բոլոր խոստումներն ի կատար ածելու՝ այդ թվում կառավարության հրաժարականը պահանջելու հարցում։ Թե այս ընթացքում մյուս քաղաքական ուժերն ինչ  ակտիվություն կդրսևորեն, միայն իրենց անելիքն է։ Լիահույս եմ, որ այս անգամ կլինի մեծ կոնսոլիդացիա նշանավոր քաղաքական գործիչների, քանի որ ՀՀ-ն երբեք այսքան վտանագավոր իրավիճակում չի եղել։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

ՀՅԴ անդամ երիտասարդները կոչ են անում արժանի գնահատական տալ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիային

Անի Գրիգորյան

ՀՅԴ-ն ու «Հայրենիք» կուսակցությունը պատրաստ են համագործակցել ՀՀԿ-ի հետ․ ՀՀԿ-ն կմասնակցի՞ հանրահավաքին

Սերինե

Մերթ ընդ մերթ «ընդդիմադիրները»․ ՀՅԴ և ԲՀԿ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին