18 C
Yerevan
1 Հոկտեմբերի, 2020
101872 By Google Analytics 30.09.2020
Գլխավոր » Հավաքներ անցկացնելու թույլտվությամբ մարգինալ ուժերը չեն հոխորտա, թե ունեն մեծ աջակցություն․ քաղաքագետ
Այլ Լուրեր

Հավաքներ անցկացնելու թույլտվությամբ մարգինալ ուժերը չեն հոխորտա, թե ունեն մեծ աջակցություն․ քաղաքագետ

NewArmenia.am-ը «Հանուն հանրապետության» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ զրուցել է ներքաղաքական զարգացումներից՝ արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումների թուլացման ֆոնին։

Այնպես չէ, որ հավաքների արգելքը երկու տարի է կար, հավաքների արգելքն ընդամենը մի քանի ամսվա պատմություն է, իսկ մինչ այդ մենք տեսնում էինք, որ բողոքի ակցիաներն իրականացնում էին սահմանափակ թվով մարդիկ՝ կապված կոնկերտ առիթների հետ, օրինակ՝ 2 նախագահի դատավարությունը, ՍԴ-ի շուրջ  զարգացումները և այլն․ ասաց Ղևոնդյանը՝ հավելով, որ չի կարծում, թե արտակարգ դրության սահմանափակումների մեղմացումը մեծ նշանակություն կունենա զանգվածային միջոցառումների առումով։

«Նշանակություն կունենա մեկ այլ առիթով՝ այլևս հնարավոր չի լինի շահարկել հավաքների ազատության արգելքն այն ուժերի կողմից, որոնք մարգինանալով փորձում են հոխորտալ, թե ունեն մեծ աջակցություն։ Բոլորս էլ հասկանում ենք, որ, իրականակում, այդ աջակցությունը թղթի վրա է ու նրանց պատկերացումներում։ Հնարավոր է՝ փորձեն զանգվածային միջոցառումներ իրականցել, սակայն, իմ խորն համոզմամբ, շատ շուտով կհամոզվեն, որ նման գործողությունները նրանց որևէ հեռանկար չի տալիս, քանի որ մարդկանց քանակն այնքան քիչ կլինի, որ նույնիսկ քաղաքական դիվիդենտների ու ռեսուրսի առումով  ծիծաղելի դրության մեջ կհայտնվեն»,- շարունակեց Ռոբերտ Ղևոնդյանը։

Քաղաքագետը, խոսելով Ամուսլարի պաշտպանության բնապահպանական ակցիաների մասին, նշեց, որ այս պահին բնապահպանական շարժումն ունի կոնկրետ խնդրի լուծման օրակարգ, ոչ թե քաղաքական իշխանության փոփոխության օրակարգ։ Ըստ նրա, եթե մարգինալ ուժերը կփորձեն օգտագործել շարժումը, որպեսզի անվստահություն հայտնեն իշխանություններին, ապա անհաջողության կմատնվեն։

Ռոբերտ Ղևոնդյանն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Հարցին՝ նրանք համախոհներ են, թե ներքին հակառակորդներ, նա պատասխանեց՝ ասելով, որ Քոչարյանն ու Սարգսյանն ունեն մեկ ընդհանուր թշնամի՝ Նիկոլ Փաշինյան, բայց  ինչ վերաբերում է միմյանց դեմ պայքարին, ապա այն կլինի հասարակության աչքից հեռու

«Նրանք ոչ թե միանշանակ սև կամ սպիտակ են դաշտում, այլ  ամեն մեկն ունի տաբեր շահեր, իսկ այդ շահերը ինչ-որ հարցում կարող են ինչ -որ պահի համընկնել, ինչ-որ պահին հակադրվել։ Լեգիտիմության բաձր ցուցանիշ ունեցող իշխանության դեմ պայքարի հարցում նրանց շահերը համընկնում են, բայց նրանք չեն կարող ձեռնոց նետել։ Բայց այդ հատվածն ունի նաև նեղ շահեր, որոնցից մեկը քաղաքական գործընթացներին մասնակցություն հանդես բերելն է, այսինքն՝ կարող են համախմբել սոցիալական փորձ, կապիտալի իրենց պաշարը»,- ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Արամի

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին