27 C
Yerevan
11 Օգոստոսի, 2020
91292.8 By Google Analytics 10.08.2020
Գլխավոր » Հարազատը սխալ մարդու դի է ճանաչել. Արսեն Թորոսյանն անդրադարձավ տատիկի դին չգտնելու հայտնի դեպքին
Այլ Լուրեր

Հարազատը սխալ մարդու դի է ճանաչել. Արսեն Թորոսյանն անդրադարձավ տատիկի դին չգտնելու հայտնի դեպքին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է կորոնավիրուսից մահացած գյումրեցի տատիկի դին չգտնելու դեպքին: Թորոսյանն այս մասին խոսեց լրագրողների հետ զրույցում: 

«Տեղի էր ունեցել շփոթմունք ճանաչման պրոցեսում, ինչպես նաև դիերի տեղափոխման պրոցեսում: Տեղի է ունենում ճանաչում, որն այս դեպքում սխալ է տեղի ունեցել, հարազատը ճանաչել է իր հարազատի դին, սակայն իրականում այդպես չի եղել: Հետո նրանք ներողություն են խնդրել, որ սխալ մարդու դի են ճանաչել»,-պարզաբանեց Թորոսյանը:

Նա նաև նշեց, որ շփոթմունքն ուղղվել է:

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր՝ ահազանգ է ստացել, որ կորել է գյումրեցի մի տատիկի դի: ՀՀ առողջապահության նախարարությունն արձագանքել էր՝ մասնավորապես նշելով, որ մինչև պատգամավորի հայտարարությունը, նախարարությունն արդեն իսկ տեղյակ է  եղել դեպքին, հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը: Հուլիսի 2-ին Զոհրաբյանը հայտնել էր, որ կորոնավիրուսից մահացած գյումրեցի տատիկի դին գտնվել է: Նրան հուղարկավորել էին Նոր Հաճնում, ու արտաշիրիմում կարվի:

Նմանատիպ Հոդվածներ

Բոլորիս ջանքերն արդյունք են տալիս. Արսեն Թորոսյան

Նատա Հարությունյան

Հայաստանի առողջապահական համակարգը լիովին պատրաստ է կորոնավիրուսի երկրորդ ալիքին․ Թորոսյան

Նատա Հարությունյան

Պիկը հուլիսի 6-ին էր․ Արսեն Թորոսյանը՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի իրավիճակի մասին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին