24 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92096 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Հարավային Կորեան հայտարարել է ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի երկխոսությանն աջակցելու պատրաստակամության մասին
Աշխարհ

Հարավային Կորեան հայտարարել է ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի երկխոսությանն աջակցելու պատրաստակամության մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հարավային Կորեայի իշխանություններն ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի երկխոսությանն աջակցելու պատրաստակամություն են հայտնել, չնայած Փհենյանի այն նախազգուշացմանը, որ ինքն ամերիկա-հյուսիսկորեական բանակցությունների անհրաժեշտություն չի տեսնում։

«Անփոփոխ Է մնում (Հարավային Կորեայի) կառավարության՝ ամերիկա-հյուսիսկորեական երկխոսության շուտափույթ անցկացման համար ջանքեր ներդնելու դիրքորոշումը՝ ուղղված Կորեական թերակղզու միջուկազերծմանն ու հաստատուն խաղաղության հաստատմանը»,-«Ռյոնհապ» գործակալությունը մեջբերում Է Հարավային Կորեայի ազգային միասնության նախարարության ներկայացուցչի հայտարարությունը:

Երկու օր առաջ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը Փենյանից հաղորդել Է ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ցոյ Սոն Հիի հայտարարությունն այն մասին, որ ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարելու անհրաժեշտություն չի տեսնում, որն ամերիկացիների կողմից օգտագործվում Է ներքին քաղաքական խնդիրները լուծելու համար: 2018 թվականից ի վեր բարձր մակարդակով երեք հանդիպում Է տեղի Է ունեցել ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների՝ Կիմ Չեն Ընի եւ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ, սակայն ո՛չ միջուկազերծման, ո՛չ երկու երկրների միջեւ պատերազմի ձեւական վիճակի դադարեցման մեջ ոչ մի առաջընթաց ձեռք չի բերվել:

Դա հանգեցրել Է նաեւ Հարավային Կորեայի հետ ԿԺԴՀ-ի համագործակցության եւ շփումների դադարեցման, որոնք պետք Է զարգանային ամերիկա-հյուսիսկորեական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

ԱՄՆ-ը Տայվանին հետախուզական անօդաչուներ կմատակարարի

Անի Գրիգորյան

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը առաջիկա ամիսներին կարող են երկխոսություն անցկացնել հակաահաբեկչության շուրջ

Անի Գրիգորյան

ԱՄՆ-ը 2,1 մլրդ դոլար կտրամադրի Sanofi-ին եւ GSK-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման համար

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին