19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108208 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Հարցազրույց եմ տվել Պետրոս Ղազարյանին եւ բացահայտել կոնֆիդենցիալ հանգամանքներ. վարչապետ
Այլ Լուրեր

Հարցազրույց եմ տվել Պետրոս Ղազարյանին եւ բացահայտել կոնֆիդենցիալ հանգամանքներ. վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում բացահայտել է կոնֆիդենցիալ հանգամանքներ: Վարչապետն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հարցազրույց եմ տվել Պետրոս Ղազարյանին եւ բացահայտել կոնֆիդենցիալ հանգամանքներ։ Ոչ թե մտացածին «կոնֆիդենցիալ», այլ իրական կոնֆիդենցիալ»,- գրել է վարչապետը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: «Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառնալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով»,- ասել էր վարչապետը:

Նմանատիպ Հոդվածներ

Վարչապետն այցելել է առաջնագծում վիրավորված զինվորներին. տեսանյութ

Նատա Հարությունյան

Մեր նպատակն է, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի ԼՂ-ի անկախությունը. վարչապետը՝ «Ինտերֆաքս»-ին

Նատա Հարությունյան

ՀՀ վարչապետն անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությանը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին