19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108208 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցությունը Բեյրութում ակտիվորեն ներգրավված է մարդասիրական աշխատանքներում
Այլ Լուրեր

ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցությունը Բեյրութում ակտիվորեն ներգրավված է մարդասիրական աշխատանքներում

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսին տեղի ունեցած պայթյունի առաջին իսկ օրից ՀԲԸՄ-ի Հայ երիտասարդաց ընկերակցությունը ՀԲԸՄ-ի Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Ժերար Թուֆէնքճյանի  ցուցումներով մարդասիրական աշխատանքներ է իրականացնում: ՀԲԸՄ ՀԵԻ-ի մամուլի և տեղեկատվության գրասենյակը հայտնում է, որ սկաուտական շարժումներով, խմբերով աշխատանք  են կատարում՝  աջակցելու  լիբանանցիներին և  լիբանանահայությանը:

«Նավահանգստի պայթունն ավերակույտի վերածեց մայրաքաղաք Բեյրութը: Այն քանդեց  բնակարաններ,  հաստատություններ, թաղամասեր, եղան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ:  Բեյրութի պայթյունը  մարդկային, տնտեսական կորուստների  կողքին  բարոյական ծանր հարված  հասցրեց լավատեսությամբ հատկանշվող  լիբանանցուն: Կյանքի այսպիսի  պահին, միջազգային եւ տեղական  մարդասիրական կազմակերպությունների կողքին, իրենց  երախտաշատ  գործունեությամբ գնահատանքի արժանացան լիբանանյան երիտասարդական,  բարեգործական  կազմակերպությունները, որոնք անմիջապես  օգնության ձեռք մեկնելու լծվեցին հազարավոր կարիքավորներին աջակցելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:

Նմանատիպ Հոդվածներ

ՀԲԸՄ-ի կոչով հանուն լիբանանահայերի հանգանակվել է ավելի քան երկու միլիոն դոլար

Նատա Հարությունյան

ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին

Սերինե

ՀԲԸՄ և ՀԵԸ պատվիրակությունն այցելել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության կենտրոն

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին