7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54063 By Google Analytics
Գլխավոր » «Հեղափոխության պահապաններ»-ի կողմից ներողություն պահանջելու հրապարակման հիման վրա հարուցվել է քրգործ. Armenpress.am
Քաղաքականություն

«Հեղափոխության պահապաններ»-ի կողմից ներողություն պահանջելու հրապարակման հիման վրա հարուցվել է քրգործ. Armenpress.am

հետևեք մեզ նաև Telegram-ում

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար «Հեղափոխության պահապաններ» խմբի մասնակցի կողմից ներողություն պահանջելու հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ դեռևս որևէ կասկածյալ կամ մեղադրյալ չկա:

Արևիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին կետով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Հարուցված գործն ուղարկել է Քննչական կոմիտե՝ նախաքննության:

Մարտի 11-ին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ իրենց «Հեղափոխության պահապաններ» անվանող մի խումբ տղամարդիկ մեկ այլ տղամարդու ստիպում են ներողություն խնդրել վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Ըստ այս խմբի անդամների՝ տղամարդն այն անձն է, ով դրանից մի քանի օր առաջ ձայնագրել էր մետրոյում վարչապետի վրա «Այո»-ի քարոզչական բուկլետը նետած աղջկան, զրույցի ընթացքում նա Փաշինյանի հասցեին հայհոյանքներ էր հնչեցրել։ Այդ ձայնագրությունը ևս համացանցում էր հայտնվել։

Աղբյուրը՝ armenpress.am

Նմանատիպ Հոդվածներ

12-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Diana Amirkhanyan

26,6%-ով ավելացել են կոռուպցիոն քննվող, 58,9%-ով՝ դատարան ուղարկված քրեական գործերի քանակը

Աշխեն

Տավուշի մարզի 5 դպրոցում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին