17 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107488 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Հեղափոխությունը Բելառուսում անխուսափելի է, ՀՀ-ին դժվար է լինելու նոր իշխանությունների հետ խոսելը․ Ստեփան Գրիգորյան
Հարցազրույցներ

Հեղափոխությունը Բելառուսում անխուսափելի է, ՀՀ-ին դժվար է լինելու նոր իշխանությունների հետ խոսելը․ Ստեփան Գրիգորյան

NewArmenia.am-ը Բալառուսում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ զրուցել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։

— Պարո՛ն Գրիգորյան, ԵՄ-ն չի ընդունում Բելառուսի ընտրության արդյունքները, ավելին՝ մի շարք երկրներ արգելել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մուտքն իրենց երկիր։ Արդյոք Բելառուսում հեղափոխությունը կկայանա՞, թե՞ Լուկաշենկոյին կհաջողի իրավիճակն իրեն շահեկան հունի բերել։

— Կարծում եմ՝ դասական հեղափոխություն է, քանի որ ժողովուրդը ոտքի կանգնեց, գործարարները գործադուլ են անում, ժողովուրդը հետ քայլ չի անի, իշխանությունները կարմիր գծերն անցան։ Եթե ամսի 10-ից 13-ի այդ ջարդը չլիներ, ապա կարող է ինչ-որ ժամանակ Լուկաշենկոն պահեր իր դիրքեր։ Սակայն նա մարդկանց որս արեց, այսինքն՝ այնպես չէ, որ նա միայն ծեծում կամ ձերբակալում էր ընդդիմադիրներին, պարզապես մարդկանց որս էր՝ միտված վախ ներշնչելուն, մարդկանց բռնում էին իրենց տներում, բակերում։ Իսկ հիմա նաև այլ բաներ են բացահայտվում այն մասին, թե նույն բանտերում ինչ տգեղ բաներ են արել մարդկանց  հետ։ Երբ անցնում ես կամիր գծերի սահմանն, ապա  ժողովուրդն էլ հետ չի կանգնի, կարող է անկումներ լինեն այդ պայքարի ժամանակ՝ լարվածությունը միշտ նույն մակարդակի չի կարող մնալ, բայց Լուկաշենկոյի վերջը եկավ։ Մի քանի հարց է մնում՝ Լուկաշենկոն կամավոր հրաժարական կտա՞, թե՞ ոչ, ուժայինների մեջ ճաք կլինի՞, թե՞ ոչ։ Ճաքի պարագայում կասենք, որ թավշյա հեղափոխություն էր, իսկ եթե Լուկաշենկոն դիմադրի, իսկ նա այդ ուղղությամբ է գնում, սա պարզապես կբերի նրան, որ ստիպված կինի փախչել Բեռալուսից, քանի որ ընդդիմությունը կգնա պայքարի ավելի կոշտ մեթոդներով։ Հուսանք՝ Բալառուսում ընթացող դասական հեղափոխությունը կավարտվի խաղաղ, սակայն հեղափոխությունն անխուսափելի է, քանի որ ժողովուրդը Բելառուսում արդեն զգաց ազատության շունչը։ Մի կարևոր բան էլ ասեմ՝ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության ազդեցությունն ակնհայտ է Բելառուսի ներկայիս գործընթացների վրա, քանի որ նույնատիպ կարգախոսներ ու  գործելաոճ է ընդդիմության կողմից։

— Լուկաշենկոն վերջին շրջանում փորձում էր ընդդիմանալ ՌԴ-ին։ Սա հաշվի առնելով՝ ի՞նչ եք կարծում՝ հնարավոր է, որ նա քաղաքական առևտրի մեջ կարողանա մտնել ԵՄ-ի հետ, իսկ նրանք փափկացնեն իրենց դիրքորոշումը։

— Բալառուսում կատարվող գործընթացներում դրսի գործոնը շատ փոքր է։ Ակնահայտ է, որ դրսի գործոն չկա, օրինակ՝ ԵՄ-ի համար անսպասելի էր Բելառուսում կատարվածը։ Այն մակարդակի էր անսպասելի, որ բռնություններից տևական ժամանակ անցավ ու նոր սկսեցին սանկցիաներ կիրառել։ Դրսի գործոնը չկա, բայց կարծում եմ, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն շատ լավ արեցին, որ սանկցիա մտցրեցին, ավելին՝ ավելի շուտ պետք է մտցնեին։ Իրենք իրենց շատ ճիշտ են պահում, քանի որ ինչպե՞ս կարող են ճանաչել նման խայտառակ ընտրությունների արդյունքները։ Այն մարդիկ, որոնց բաց են թողնում բանտերից, ահավոր բաներ են պատմում, թե ինչ են արել իրենց հետ, իսկ այնտեղ միայն չեն ծեծել, այլ ավելի ահավոր բաներ են արել, որոնց մասին ամաչում եմ նույիսկ հիմա բարձրաձայն խոսել։ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի սանկցիաներն ազդեցություն կունենան, սակայն հիմա Լուկաշենկոն, որը մինչև ընտրություններ քննադատում էր ՌԴ-ին, սկսել է մերժել Եվրոպային, օրինակ՝ մերժեց Մերկելի հետ խոսելը։

— Այսինքն՝ Ալեքսանդր Լուշաշենկոյի միակ հույսը հիմա Վլադիմիր Պուտինն է։

— Ռուսաստանը հիմա երկու ընտրություն ունի՝ առաջինը Լուկաշենկոյին աջակցելն է, որը ռուսները դեռևս չեն անում։ Եթե ակտիվ աջակցեն, ապա  դա կբերի նրան, որ  ՌԴ-ն կկորցնի Բելառուս ժողովրդին, ինչպես եղավ, երբ աջակցեցին Յանուկովիչին, բայց կորցրեցին Ուկրաինայի ժողովրդին, իսկ այսօր կարող ենք հստակ ասել, որ կորցրել են նաև Ուկրաինան։ ՌԴ-ի երկրորդ տարբերակն ակտիվ չաջակցելն ու սպասելն է Լուկաշենկոյի անկմանը, որն ավելի խելամիտ որոշում է, և ՌԴ-ն հիմա, ասես, գնում է ավելի խելոք լինելու ճանապարհով։

— Այսինքն՝ ՀՀ-ն շտապե՞ց Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորելու հարցում, հիմա, եթե հեղափոխություն լինի, ի՞նչ է ասելու նոր իշխանություններին։

Փաշինյանի կողմից Լուկաշենկոյին շնորհավորելու հանգամանքին դեմ ու կողմ տարբեր փաստարկարներ կարող ենք բերել։ Օրինակ՝ մենք ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ ենք, իսկ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրության արդյունքներ հրապարակեց։ Ինչպե՞ս կարող էր ՀՀ ղեկավարը՝ այս դեպքում Նիկոլ Փաշինյանը, չշնորհավորել։ Սակայն մյուս կողմից էլ կարող ենք նայել, օրինակ՝ ես առաջարկում էի մի քիչ սպասել, քանի որ անխուսափելի էր Լուկաշենկոյի գնալը։ Երբ Բելառուսում նոր իշխանություններ ձևավորվեն, բավական դժվար կլինի ՀՀ-ին իրենց հետ խոսել։ Բավական դժվար կլինի, քանի որ պարզ է, որ իրենք նեղացած են, իսկ ես էլ համոզված չեմ, որ այդքան ճիշտ էր այդքան շուտ շնորհավորելը։ Կարելի էր մի քիչ սպասել ու տեսնել, թե զարգացումներն ուր են տանում, օրինակ՝ Վրաստանն ու Ուկրաինան ավելի լղոզված արձագանք են տվել, զգուշավոր էին, քանի որ մի կողմից մտահոգություն կար՝ կապված զարգացումների հետ, մյուս կողմից էլ ինչ-որ բաներ Լուկաշենկոյի մասին ասված էր։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Նիկոլ Փաշինյանը հստակ պատասխանեց Լավրովի առաջարկին. Ստեփան Գրիգորյան

Անի Գրիգորյան

ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ. Ստեփան Գրիգորյան

Անի Գրիգորյան

ՀՀ նոր իշխանությունների և Եվրամիության օրակարգերը համընկնում են․ Ստեփան Գրիգորյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին