30 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82428.8 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Հեպատիտ Ց-ի բուժման դեղորայքի առաջին չափաբաժինն արդեն Հայաստանում է․ նախարար
Քաղաքականություն

Հեպատիտ Ց-ի բուժման դեղորայքի առաջին չափաբաժինն արդեն Հայաստանում է․ նախարար

հետևեք մեզ նաև Telegram-ում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինը (500 հոգու համար) արդեն Հայաստանում է: Այն մատակարարված պետք է լիներ դեռ գարնան սկզբում, սակայն կորոնավիրուսով պայմանավորված ավիափոխադրումների սահմանափակումների պատճառով դեղերի մատակարարումը ուշացել էր:

Ծրագրի շրջանակներում հերթով բուժվելու են Հեպատիտ Ց ունեցող ՀՀ քաղաքացիները` ըստ հերթագրման վաղեմության և բժշկական ցուցումների: Այս տարի ձեռք է բերվելու դեղորայք ևս 1000 հոգու համար: Ծրագիրը միտված է այս վարակիչ հիվանդության ամբողջական վերացմանը:

Մանրամասների համար կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Նմանատիպ Հոդվածներ

Հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագիրն արդեն գործում է

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին