3 C
Yerevan
31 Մարտի, 2020
51174 By Google Analytics
Գլխավոր » Հեռավար ուսուցման գործընթացին ներգրավվել է մարզերի աշակերտների ավելի քան 80 տոկոսը
Գիտակրթական

Հեռավար ուսուցման գործընթացին ներգրավվել է մարզերի աշակերտների ավելի քան 80 տոկոսը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է հեռավար ուսուցման գործընթացի առաջին շաբաթը: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանի հարցին:

«Մենք այսօր ամփոփում ենք հեռավար դասապրոցեսի իրականացման առաջին շաբաթը: Մարզերից ստացված տեղեկությունների համաձայն՝ աշակերտների 80 և ավելի տոկոսի ներգրավվածություն ունենք այս գործընթացում, ինչը հավասար է դպրոցներում հունվար-փետրվար ամիսների միջին հաճախումներին: Մենք մեծամասամբ կարողացել ենք ներգրավվածությունն ապահովել»,- ասաց Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ դասապրոցեսի կազմակերպման հետ որոշ տեխնիկական խնդիրներ են առաջացել, որոնք փորձում են լուծել: Անդրադառնալով դասապրոցեսը երկարաձգելու վերաբերյալ քննարկումներին՝ Հարությունյանը նշեց, որ դրա անհրաժեշտությունը կլինի, բայց շատ փոքր չափով:

Նմանատիպ Հոդվածներ

Հեռավար ուսուցումը Ucom ցանցում

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին